Երևանում Ադրբեջանի դեսպանությունը 1918-1920-ին. Սախարովի հրապարակ

3238

1918-1920 թվականներին Հայաստանը Բաքվում, իսկ Ադրբեջանը Երևանում ունեցել են դիվանագիտական ներկայացուցչություններ ու դեսպաններ:

Երևանում Ադրբեջան դեսպանությունը տեղավորված է եղել այս տանը՝ Տպագրիչներ/Նալբանդյան փողոցների վրա, այսօրվա Սախարովի, նախկինում՝ Փանահխանի հրապարակում:

Փանահխանը եղել է շիա մուսուլման մեծահարուստ: Նրա այս ապարանքը կառուցվել է 1880-ական թվականներին, ժամանակին եղել է Երևանի շքեղ առանձնատներից:

Փանահխանի տունը

Երևանում Ադրբեջանի դեսպաններ, այն օրերի բառապաշարով՝ դիվանագիտական ներկայացուցիչներ են եղել Խան Թեքինսկին, Աբդուռաման բեյ/բեկ Հախվերդովը/Հախվերդիևը, ապա՝ Թեմուր բեյ/բեկ Մակինսկին

Ադրբեջանում Հայաստանի դեսպանը եղել է Տիգրան Բեկզադյանը, ապա՝ Մարտիրոս Հարությունյանը։

Թեմայի շուրջ ավելին՝ կարդալ.

https://www.aniarc.am/2020/05/28/azerbaijan-27-may-2019-article-civilnet/

Ադրբեջանի (1918-1920) խորհրդարանի ՀՅԴ-ական և անկուսակցական հայ պատգամավորները