Ադրբեջանի (1918-1920) խորհրդարանի ՀՅԴ-ական և անկուսակցական հայ պատգամավորները

2973

Հայաստանի Հանրապետությունը (1918-1920/1921) և Ադրբեջանի Դեմոկրատական/Մուսավաթական Հանրապետությունը (1918-1920) թվականներին ունեցել են բարդ, հակասական, հաճախ՝ արյունալի հարաբերություններ։

Չնայած դրան, Երևանում գործել է Ադրբեջանի դիվանագիտական, իսկ Բաքվում՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն դեսպանների մակարդակով։ Ադրբեջանում Հայաստանի դեսպանը եղել է Տիգրան Բեկզադյանը, ապա՝ Մարտիրոս Հարությունյանը։

1919թ. մարտին հրաժարական տվեց Ֆաթալի Խան Խոյսկու կառավարությունը: Ադրբեջանի վարչապետ դարձավ Նասիբ Բեկ Ուսուբբեկովը, որի կոալիցիոն կառավարության նախարարներից երկուսը ազգությամբ հայ էին՝ Խորեն Համասփյուռը (լուսանկարում՝ կանգնած, ձախից առաջինը) ու Աբրահամ Դաստակյանը (Դաստակով) (լուսանկարում՝ նստած, աջից առաջինը): Երկուսն էլ ներկայացրել են ՀՅԴ-ն: Դաստակյանը, որ ծնվել է Շուշիում, զբաղեցրել է առողջապահության նախարարի աթոռը, իսկ Համասփյուռը եղել է նախարար՝ առանց պորտֆելի: Համասփյուռը եղել է նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր։

Հայաստանի Հանրապետության կառավարության կազմում որևէ մահմեդական չի եղել, մինչդեռ խորհրդարանն ունեցել է մահմեդական պատգամավորներ։

Ադրբեջանի խորհրդարանում եղել են ազգությամբ հետևյալ հայ պատգամավորները՝ մի մասը անկուսակցական, մյուս մասը՝ ՀՅԴ-ական․

Արշակ Մալխասյան, ՀՅԴ

Խորեն Համասփյուռ, ՀՅԴ

Պողոս Չուբարյան, ՀՅԴ, եղել է ՀՅԴ Ադրբեջանի ԿԿ անդամ, խեղդել են Կասպից ծովում 1920 թվականին,

Աբգար Պապյան, ՀՅԴ

Ալեքսանդր Տեր-Ազարյան, ՀՅԴ

Բոգդան Բալայանց, ՀՅԴ

Արշակ Պարոնյան, անկուսակցական

Երվանդ Թաղիանոսով (Թաղիանոսյան), անկուսակցական

Իսահակ Խոջաև (Խոջայան), անկուսակցական

Ստեփան Թաղիանոսով, անկուսակցական

Գեորգի Շահնազարով, անկուսակցական

Հ․ Գ․ ԱՆԻ կենտրոնը կփորձի Հայաստանի Ազգային արխիվից հավելյալ տվյալներ փոխանցել վերոնշյալ հայ գործիչների մասին, և նյութը պարբերաբար կթարմացվի։

Լուսանկարում՝ Ադրբեջանի վարչապետ Ուսուբբեկովի կառավարությունը և նրա հայ երկու անդամները