Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը Սահմանադրության ընդունման առիթով. 27 հուլիս, 1995թ.

4023

1995 թվականի հուլիսի 27-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Ազգային ժողովի առաջին նիստի ելույթում շնորհավորական խոսք է ասել Սահմանադրության ընդունման առիթով.

«Ու­զում եմ շնոր­հա­վո­րել մեր ողջ ժո­ղովր­դին՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան ըն­դուն­ման պատ­մա­կան իրո­ղու­թյան առ­թիվ, վս­տա­հու­թյուն հայտ­նե­լով, որ տաս­նա­մյակ­նե­րի հե­ռան­կա­րով այն կդառ­նա Հայոց պե­տա­կա­նու­թյան կա­յու­նու­թյան ապա­հով­ման վճ­ռա­կան գոր­ծոն, ինչ­պես նաև ժո­ղովր­դա­վա­րա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի ձևա­վոր­ման, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ստեղծ­ման և շու­կա­յա­կան տն­տե­սու­թյան զար­գաց­ման իրա­վա­կան երաշ­խիք։

Սահ­մա­նադ­րու­թյան հռ­չա­կու­մով փաս­տո­րեն իր տրա­մա­բա­նա­կան հան­գու­ցա­լուծ­մա­նը հան­գեց 1988 թվա­կա­նի հուժ­կու ազ­գային‑ազա­տագ­րա­կան շարժ­մամբ սկս­ված ան­կախ պե­տա­կա­նու­թյան կա­յաց­ման գոր­ծըն­թա­ցի առա­ջին, բախ­տո­րոշ հանգր­վա­նը, որի դա­ժան քն­նու­թյա­նը պատ­վով դի­մա­ցավ հայ ժո­ղո­վուր­դը՝ խու­սա­փե­լով ետ­կո­մու­նիս­տա­կան հա­սա­րա­կու­թյուն­նե­րից շա­տե­րին բա­ժին ըն­կած ներ­քին ցն­ցում­նե­րից և դա­ռը փոր­ձու­թյուն­նե­րից։

Պե­տու­թյան կա­յաց­ման առաջ­նա­հերթ խնդ­րի կող­քին ես ուզում եմ հա­վա­սա­րա­պես կա­րևո­րել նաև Սահ­մա­նադ­րու­թյան մեջ հա­մա­մարդ­կային ար­ժեք­նե­րի, մար­դու իրա­վունք­նե­րի և ազա­տու­թյուն­նե­րի գե­րա­կա­յու­թյան ամ­րագ­րու­մը, որը մեր ժա­ռան­գած իրա­կա­նու­թյան խոր­քային շեր­տում հիմ­նո­վին փո­խում է պե­տու­թյուն – քա­ղա­քա­ցի, հա­սա­րա­կու­թյուն – ան­հատ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ողջ փի­լի­սո­փա­յու­թյու­նը։

Պե­տաի­րա­վա­կան այս կտ­րուկ շրջա­դար­ձը են­թադ­րում է, ան­շուշտ, նաև պատ­մա­կա­նո­րեն ձևա­վոր­ված հո­գե­բա­նա­կան պայ­մա­նա­կա­նու­թյուն­նե­րի հաղ­թա­հար­ման մի ծանր շրջան, որը կա­րող է տևել եր­կար տա­րի­ներ։

Սահ­մա­նադ­րու­թյան ըն­դու­նումն, այս­պի­սով, ավար­տը դառ­նա­լով մեր պատ­մա­կան զար­գաց­ման մի կա­րևոր հանգր­վա­նի, միա­ժա­մա­նակ սկիզբն է մարմ­նա­վո­րում թե­րևս ոչ պա­կաս կա­րևոր, գու­ցե և ավե­լի պա­տաս­խա­նա­տու ժա­մա­նա­կաշր­ջա­նի։ Մեր ազ­գային պարտքն է՝ լիո­վին կյան­քի կո­չել Սահ­մա­նադ­րու­թյան հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րը՝ ի կեր­տումն հի­րա­վի ինք­նիշ­խան, իրա­վա­կան պե­տու­թյան, ար­դար, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան և ապա­հով, բա­րե­կե­ցիկ կյան­քի»: