Հայաստանի Հանրապետության լրատվամիջոցների ցուցակ. 1918-1920/21 թթ

2031

1918-1920/21 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության շրջանում, Երևանում և այլ քաղաքներում հրատարակվել է ավելի քան 40 անուն պարբերական՝ պետական-պաշտոնական, հասարակական-քաղաքական և մասնագիտական:

Ներկայացնում ենք պարբերականների ոչ ամբողջական ցուցակը

«Կառավարութեան լրաբեր» – գործադիր իշխանության մամուլի օրգան, լույս է տեսել 1918-20թթ՝ հայերեն և ռուսերեն (միայն 4-րդ էջը)

«ՀՀ օրենքների ժողովածու» – դեռ 1918թ. ամռանը լույս էր տեսնում Երևանի Ազգային խորհրդի լրատուն: 1919թ. սկսում է լույս տեսնել ՀՀ օրենքների հավաքածու-տեղեկագիրը, որն ունեցել է 19 համար:

«Աշխատանք», ՀՅԴ օրգան, լույս է տեսել Երևանում՝ 1916-1919 թթ:

«Նոր կեանք», ՀՅԴ օրգան, լույս է տեսել Երևանում՝ 1918թ:

«Զանգ», ՀՅԴ օրգան, լույս է տեսել Երևանում՝ 1917-1919 թթ, առաջին խմբագիր՝ Սիմոն Վրացյան:

«Հայաստանի աշխատաւոր», ՀՅԴ օրգան, լույս է տեսել Երևանում՝ 1917-1919: թթ:

«Յառաջ», ՀՅԴ Բյուրոյի օրգան, լույս է տեսել Երևանում՝ 1919-1920 թթ, առաջին խմբագիր՝ Սիմոն Վրացյան:

«Հայաստանի կոոպերացիա» երկշաբաթաթերթ, լույս է տեսել Էջմիածնում՝ Մայր Աթոռի տպարանում, 1919-1920 թթ, օրգան Երևանի նահանգի կոոպերատինվերի միության, առաջին խմբագիր՝ Սիմոն Վրացյան:

«Շիրակի աշխատաւոր», ՀՅԴ օրգան, լույս է տեսել Ալեքսանդրապոլում, այսօր՝ Գյումրի՝ 1919-1920 թթ:

«Արարատեան աշխատաւոր», ՀՅԴ օրգան, լույս է տեսել Էջմիածնում՝ 1919թ:

«Որոտան», ՀՅԴ օրգան, լույս է տեսել Գորիսում՝ 1918-1919 թթ:

«Սիւնիք», ՀՅԴ օրգան, լույս է տեսել Գորիսում՝ 1918-1920 թթ:

«Ժողովուրդ» օրաթերթ, Հայ ժողովրդական կուսակցության օրգան, լույս է տեսել Երևանում՝ 1919-1920 թթ:

«Նոր կեանք» օրաթերթ, Հայ ժողովրդական կուսակցության օրգան, լույս է տեսել Ալեքսանդրապոլում՝ 1919թ:

«Սոցիալիստ-յեղափոխական» շաբաթաթերթ, Սոցիալիստ-հեղափոխականների՝ էսեռների օրգան, լույս է տեսել Երևանում՝ 1919-1920 թթ:

«Կայծ», ՌՍԴԲԿ՝ մենշևիկների Հայաստանի կազմակերպության բյուրոյի և Երևանի քաղաքային կոմիտեի օրգան, լույս է տեսել Երևանում՝ 1918-1919 թթ:

«Խօսք», հայ բոլշևիկների օրգան, լույս է տեսել 1918-1919թթ՝ 22 համար, փակվել է 1919թ. մարտին՝ նյութական միջոցների բացակայության պատճառով:

«Ալիք», հայ բոլշևիկների օրգան, լույս է Ալեքսանդրապոլում, այսօր՝ Գյումրի: Ունեցել է միայն մեկ համար և փակվել որպես «հակակառավարական, հակադաշնակցական ուղղության թերթ»:

«Բանբեր», հայ բոլշևիկների օրգան, փակվել է կառավարության կողմից:

«Լոռու գյուղացու ձայն», հայ բոլշևիկների օրգան, երկշաբաթաթերթ, լույս է տեսել 1920թ. հունվար-ապրիլ ամիսներին, 5 համար, փակվել է կառավարության կողմից:

«Սպարտակ», երիտասարդ բոլշևիկների օրգան, լույս է տեսել 1920թ, միայն մեկ համար՝ նվիրված Մայիսմեկյան տոնակատարությանը, որից հետո այն փակվվել է ՀՀ կառավարության կողմից՝ հակապետական քարոզչության համար:

«Շանթ», ՀՅԴ աշակերտական օրգան, լույս է տեսել 1918-1919թ:

«Երկիր», ՀՅԴ աշակերտական օրգան, լույս է տեսել 1919թ:

«Յոյս», ՀՅԴ աշակերտական օրգան, լույս է տեսել 1919թ:

«Գիւղատնտեսական հանդէս», լույս է տեսել մեկ համար՝ 1920թ ամռանը:

«Ռազմիկ», ՀՀ զինվորական նախարարության օրգան, լույս է տեսել 1920թ.:

«Էջմիածին» շաբաթաթերթ, Մայր Աթոռի օրգան, լույս է տեսել 1920 թ հունվարից:

«Թոթովանք», Ամերիկյան կոմիտեի որբանոցների աշակերտական միության օրգան, լույս է տեսել 1919 թ:

1918 թվականի վերջերին Հայաստանում հիմնադրվեց Հայաստանի հեռագրական գործակալությունը, որը այսօրվա Արմենպրեսն է: Գործակալության առաջին խմբագիրը Սիմոն Վրացյանն էր: Հայաստանի հեռագրական գործակալությունը գտնվում էր կառավարության վերահսկողության տակ և գործում էր նրան կից:

1918 թվականի հոկտեմբերին Հայաստանի խորհուրդը՝ խորհրդարանը, օրենք ընդունեց ռադիոկայան գնելու, բերելոի և Երևանում հիմնադրելու մասին: 1919 թ սեպտեմբերին Երևանում բացվեց ռադիոկայան:

1918-1920 թվականներին Հայաստանի Հանրապետության տարածքում գործել են 11 տպարաններ, որոնցից՝

Երևանում – 4 հատ,

Ալեքսանդրապոլում, այսօր՝ Գյումրի – 3,

Վաղարշապատ – 1,

Նոր Բայազետ, այսօր՝ Գավառ – 1,

Գորիս – 1,

Կարս -1 հատ:

Տպագրական գործը գտնվում էր անմխիթար վիճակում, քանի որ սարքավորումները հին էին, չէին բավականացնում անհրաժեշտ քիմիական ներկերը, սուղ էր թղթի վիճակը: Միայն Երևանի Ուրարտու հրատարակչության տպարանն էր, որ համապատասխանում էր ժամանակի պահանջներին:

Աղբյուրը՝ Գուրգէն Վարդանեան, «Մշակոյթը Հայաստանի Առաջին Հանրապետութիւնում» (1918-1920), Անթիլիաս, 1919, էջ 193-204