Հայաստանը ճիշտ ուղու վրա է․ զրույց Փարիզի «Նոր Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքեան հետ

2352

Փարիզի «Նոր Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքեանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբեանի հետ զրույցում ասում է, որ Հայաստանը և նրա նոր ղեկավարությունը ճիշտ ուղու վրա են։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, լրատվամիջոցների դերին այդ հարաբերություններում, ֆրանսահայ համայնքի կյանքին։ Այս տարվա հոկտեմբերին լրանում է «Նոր Յառաջ» թերթի հիմնադրման 10-ամյակը։ Իրականում, «Նոր Յառաջ»-ը շարունակողն է «Յառաջ» օրաթերթի, որը հիմնադրվել է 100 տարի առաջ Թիֆլիսում՝ որպես ՀՅԴ գլխավոր պարբերականներից, 1919-ին տեղափոխվել Հայաստան, ապա Ֆրանսիա։ Այսօրվա «Նոր Յառաջը» կուսակցական թերթ չէ և հատուկ դիրք ունի Եվրոպայի հայ կյանքում։