Կարս․ հայ-մահմեդական շփումներից՝ Խատիսյանի հեռագիրը Ղորղանյանին, 9 փետրվար, 1920

2812

Նախարարապետ Ա․ Խատիսյանին

Ղարս, 9 փետրվար

Եկվոր անհանգիստ տարրը ամբողջ ժամանակ հրահրում և աղմկում են թաթարական գյուղերը, կողոպտում ժողովրդին և անկարգություններ առաջ բերում։ Իշխանությունը խաղաղասիրությունը սպառելով՝ ստիպված եղավ կարգի պաշտպանության համար կանչել զորք, որը համապատասխանում է մեր տրամադրությանը։

Թյուրիմացությունից խուսափելու համար պատվավոր ներկայացուցիչների հետ գնում ենք դեպքի վայրը՝ իսկական դրությունը ժողովրդին պարզելու համար։

Առիթից օգտվում եմ՝ հավաստիացնելու մեհմեդականների լիակատար օրինահպատակությունը մեր կառավարության։

Մահմեդականների Ազգային խորհրդի նախագահ՝ Մաշաղի Մամեդ Հաջիև

*****

Ղարս, նահանգապետ Ղորղանյանին

Հանձնարարում եմ Ձեզ հայտնել մահմեդականների ազգային խորհրդի նախագահ Հաջիևին, որ կառավարությունը գնահատում է մահմեդականների լոյալ վերաբերմունքը հանդեպ քաղաքացիական պարտականությունների և ամեն միջոցով պիտի պաշտպանի նրանց բարօրությունը և շահերը։

Նախարարապետ՝ Ա․ Խատիսյան

«Յառաջ» օրաթերթ, թիվ 31, չորեքշաբթի, 11 փետրվար, 1920թ․