ԱՆԻ կենտրոնի ընթերցողներին, հետևողներին, բարեկամներին

2256

ԱՆԻ կենտրոնի սիրելի ընթերցողներ, հետևողներ, բարեկամներ:

Մեր հիմնադրամը արդեն 9 տարվա պատմություն ունի և այս ընթացքում մենք հասցրել ենք հրատարակել տասնյակ գրքեր, զեկույցներ, հազարավոր արխիվային նյութեր, կազմակերպել 100-ից ավելի քննարկումներ, դասախոսություններ, խորհրդաժողովներ:

Մեր գործունեությունը հնարավոր է դարձել՝

ա/ տարբեր կազմակերպություններից, հիմնադրամներից, միություններից ստացվող գումարների,

բ/ անհատ նվիրատուների,

գ/ ԱՆԻ կենտրոնի հրատարակած գրքերի վաճառքից ստացվող եկամուտների հաշվին:

2023 թվականի ապրիլից մեր հիմնադրամը ունի ֆինանսական դժվարություններ: Արդեն 4 ամիս մեր կենտրոնը չունի ոչ մի վճարովի աշխատակից, բայց մենք շարունակում ենք մեր գործունեությունը, քանի որ հավատում ենք, որ անում ենք գործ, որի պակասը կա մեր իրականության մեջ:

ԱՆԻ կենտրոնի սիրելի ընթերցողներ, հետևողներ, բարեկամներ:

Եթե ցանկանում եք օգնել մեր հիմնադրամին, որպեսզի մենք շարունակենք մեր գործունեությունը և ամենակարևորը՝ մեր կայքն ու արխիվը լինի հասանելի, ապա դա կարող եք անել.

ա/ կատարելով նվիրատվություն,

բ/ ձեռք բերելով ԱՆԻ կենտրոնի հրատարակած գրքերը:

ԱՆԻ կենտրոնի հաշվեհամարներն են.

ԻՆԵԿՈԲԱՆԿ – 2050822110581001 – Հայկական դրամ

Դոլարային հաշիվ՝ 2050822110581020

արտերկրից փոխանցումների համար

Հաշիվ եվրոյով՝ 2050822110581040

արտերկրից փոխանցումների համար

Հաշիվ ռուսական ռուբլով՝ 2050822110581041

Ռուսաստանից փոխանցումների համար

Մեր հրատարակած գրքերը կարող եք ստանալ ձեր տանը կամ գրասենյակում, ինչպես նաև՝ աշխարհի յուրաքանչյուր երկրում:

Դուք կարող եք պատվիրել՝ գրելով մեր կենտրոնի էլեկտրոնային հասցեին՝ aniarcf@gmail.com, մեր ֆեյսբուքի մեսինջերին՝ https://www.facebook.com/profile.php?id=100000616638924, ինչպես նաև վայբերով՝ 091 42 64 35 և վոթսափով՝ 098 65 53 21:

Պատվերները կարող եք տալ հուլիսի 27-ից, առաքումները Հայաստանում և արտերկրում կիրականացնենք օգոստոսի 5-ից:

Ներկայացնում ենք գրքերի ցանկը.

Հովհաննես Քաջազնունի, ԵՐԿԵՐ- 6.000 դրամ,

Ալեքսանդր Խատիսյան, ՀՀ ԾԱԳՈՒՄՆ ու ԶԱՐԳԱՑՈՒՄԸ – 6․000 դրամ,

Քաջազնունի, Վրացյան, Դարբինյան, Ջամալյան, Նավասարդյան- ՀՅԴ-ն անելիք ունի՞, թե՞ չունի – 6․000 դրամ,

Վարդան Հարությունյան, Քաղբանտարկյալի պատմություն, երկրորդ հրատարակություն – 3.000 դրամ,

Արտաշես Վրույր, ԱՆԻում – 2.000 դրամ,

Artashes Vruyr, In ANI – 5.000 դրամ,

Թաթուլ Հակոբյան, ԿԱՐՍԻՑ ՇՈՒՇԻ – 6.000 դրամ,

Tatul Hakobyan, Armenians and Turks, Second Revised edition – 7.000 դրամ,

Tatul Hakobyan, Karabakh Diary – 7.000 դրամ,

Tatul Hakobyan, The Valley of Death – 5.000 դրամ,

Татул Акопя, «Зеленое и черное: Карабахский дневник», русская редакция – 5.000 դրամ

Թաթուլ Յակոբեան, «Հայեացք Արարատէն. հայերը և թուրքերը», արևմտահայերէն – 6.000 դրամ

Թաթուլ Յակոբեան, «Կանաչ ու սև. արցախեան օրագիր», արւմտահայերէն – 6.000,

Թաթուլ Հակոբյան –  Հայերը և թուրքերը – 5․000 դրամ,

Թաթուլ Հակոբյան – Արցախյան օրագիր․ Կանաչ ու սեւ – 6․000 դրամ,

Թաթուլ Հակոբյան – Մահվան հովիտ․ 44-օրյա աղետը – 4․000 դրամ։