«Արշալույս Քրիստոնեության Հայոց». նոր հատոր

1046

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է «Արշալույս Քրիստոնեության Հայոց» խորագիրը կրող հատորը:

450 էջանոց ժողովածուի մեջ ամփոփված են 2016թ. մայիսի 19-20-ը Երևանում կայացած «Արշալույս Քրիստոնեության Հայոց» խորագրով միջազգային գիտաժողովի զեկուցումները, ինչպես նաև վերջին երկու հարյուրամյակների ընթացքում թեմայի վերաբերյալ հրատարակված հայ և օտար հեղինակների աշխատությունների ընտրանին:

Ժողովածուն տպագրվել է ամերիկահայ բարերարներ Էդուարդ և Վերժին Մսըրլյանների (Սան Ֆրանցիսկո) հովանավորությամբ:

«Արշալույս Քրիստոնեության Հայոց» միջազգային գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երեւանի պետական համալսարանը և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ Տեր և Տիկին Էդուարդ եւ Վերժին Մսըրլյանների հովանավորությամբ:

Գիտաժողովը նվիրված էր Հայոց պատմության առանցքային նշանակություն ունեցող հիմնահարցերից մեկին` Հայաստանում Առաքելական քարոզչությունից մինչեւ Հայոց Մեծ Դարձը` Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը: