Նախարարները դեպի ռազմաճակատ․ 1920-ի աշուն

1000

1920 թ․ սեպտեմբերի 29-ին քեմալականները գրավեցին Սարիղամիշն ու Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի առաջին օրերին՝ Ալեքսանդրապոլը, իսկ դեկտեմբերի 2-ին՝ ռուս-թուրքական հարվածների տակ, ՀՅԴ-ն իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցեց Բաքվում ձևավորված և նոյեմբերի 29-ին Իջևան մտած Հայհեղկոմին։

խմբ․ ԱՆԻ-ի

 —–

[Հայաստանի Հանրապետության] նախարարների խորհուրդը [1920-ի սեպտեմբեր] ամսի 30-ի իր արտակարգ նիստում, նկատի ունենալով նախարարների անմիջական ներկայության անհրաժեշտությունը ռազմաճակատներում և գավառներում, որոշեց արտակարգ լիազորություններով՝

Ղարսի ճակատ ուղարկել նախարարներ Սիմոն Վրացյանին և Արտաշես Բաբալյանին,

Ղազախի ճակատ՝ նախարար Աբրահամ Գյուլխանդանյանին,

Իգդիրի ճակատ՝ նախարար Սարգիս Արարատյանին,

Ալեքսանդրապոլ՝ նախարարներ Արշակ Ջամալյանին և Գևորգ Ղազարյանին,

Նոր Բայազետի շրջան՝ Մելիք Յոլչյանին,

Էջմիածնի և Աշտարակի շրջան՝ խորհրդարանի անդամներ Հ․ Տեր-Հակոբյանին և Հ․ Տերտերյանին։

Յառաջ, ՀՅԴ, թիւ 213, Ուրբաթ, 1 Հոկտեմբեր, 1920