Հայերը Ուրֆայում. 1920 թվականի սկիզբ

2448

Զինադադարից հետո Տաճկաստանի [Օսմանյան կայսրություն, Թուրքիա] այս ու այն գավառում ապրող փոքրաթիվ հայերի մասին կցկտուր տեղեկություններ երբեմն հասնում են մեզ, բայց կա մի շրջան, որի մասին ոչ մի տեղեկություն չունեինք:

Դա Ուրֆա քաղաքն էր, ո8, ինչպես հայտնի է, տեղահանության շրջանում մեծ դիմադրություն ցույց տվեց և հերոսական ծառացումներ ունեցավ թուրքական ոհմակների հանդեպ: Բայց վերջում մոխիրների վերածվեց:

Այժմ այդ քաղաքից պարենավորման մարմնի տեսուչ Գևորգ Ալանը մի կերպ կարողացել է փախչել Պոլիս և տալ հետաքրքիր տեղեկություններ այդ քաղաքում վերաբնակած հայության մասին:

Ամերիկյան նպաստամատույցի և ազգային խնամատարության օգնության շնորհիվ այս տարվա [1920] սկզբին այնտեղ հավաքված 6.000-ի չափ հայություն էր ապրում, որից 2.000-ը ներքին գավառներից էին եկել:

Հազարի չափ երկսեռ որբեր որբանոցում են:

Յառաջ, ՀՅԴ, թիւ 201, Ուրբաթ, 17 Սեպտեմբեր, 1920թ

Քարտեզը՝ http://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/vilayetaleppo.html