Հայ-ռուս/ադրբեջանական կռիվներ Ոսկեպարի ուղղությամբ. 1920-ի սեպտեմբեր

3322

1920 թվականի ամռանը և աշնանը Հայաստանի Հանրապետության զորքերը կռվում էին միանգամից երեք ճակատներում. ներխուժող քեմալականների դեմ՝ Արևմուտքում (Կարսի և Իգդիրի ուղղություններով), երկրի ներսում՝ թաթար/ադրբեջանական ըմբոստ շրջանների դեմ՝ Զանգիբասար, Վեդիբասար, Շարուր, և Արևելքում ռուս/ադրբեջանական ներխուժող ուժերի դեմ՝ Սյունիքում և Տավուշում: 

ԱՆԻ կենտրոն

—–

Իջևանի ուղղությամբ Աքսիբարա [Ոսկեպար] գետի հովտով սեպտեմբերի 20-ի երեկոյան մեր զորամասերը կռվով քշել են թշնամուն՝ սեպտեմբերի 19-ին գրաված Աքսիբար, Կուշչի-այրում և Բաղանիս-այրում [1990-ական թթ.սկզբին երեք գյուղերն էլ անցել են հայկական վերահսկողության տակ – ԱՆԻ] վայրերից:

Սեպտեմբերի 21-ին մերոնք գրավել են Փարախլի և Մազամլի գյուղերը:

Հակառակորդը քաշվեց օգոստոսի 10-ի [Հայաստան-Ռուսաստան] համաձայնությամբ սահմանված գիծը:

Մերոնք գերի են վերցրել 3 ռուս բոլշևիկներ:

Յառաջ, ՀՅԴ, թիւ 206, 23 Սեպտեմբերի, 1920թ