30 հազար հայեր Թուրքիոյ գաւառների մէջ. 1928 թվական

1507

«Ազդարար»ի թղթակիցը շարունակում է իր վիճակագրական տեղեկութիւնները գաւառների հայութեան մասին: Համաձայն այդ տեղեկութիւնների Տիարբէքիր քաղաքի մէջ 1500-ից աւելի հայեր կան, մեծ մասամբ արհեստաւորներ՝ ոսկերիչ, դարբին, երկաթագործ եւ մի քանի փոքր առեւտրականներ: Դպրոց չունին եւ ունենալու էլ անջանադիր են:

Շրջակայքի հայերը հողագործութեամբ են զբաղւում: Սիլվանի, Դերեքի, Օսմանիէի եւ շրջակաների հայերի թիւն է 650, մեծամասնաբար կանայք եւ անչափահասներ:

Էղսա Բունար՝ 15, Ալուշ 70 եւ Սատիի մէջ մօտաւորապէս 120 հայեր կան: Ոչ եկեղեցի ունին եւ ոչ էլ դպրոց:

Մերտինի շրջան.- Ճէզիրէի հայերի թիւը 50-ից աւելի չէ: Տէրզէվի, Շռնախի, Պիրզարիէի, Էրզահի լեռնաբնակ շրջաններում եւս կան մօտաւորապէս 1700 հայեր:

Խարբերդ-Մէզրէ.- Խարբերդի հայերի թիւը 1200 է: Շրջաններում կան մօտաւորապէս 835 հայեր:

Արաբկիր.- Հայերի թիւն է 1000, ունին դպրոց եւ եկեղեցի: Ակնայ գիւղերի մէջ կան 80-100 հայեր, Չմշկածագ՝ 70, Գուրու չկայ՝ 40-50, մեծ մասը որբեր եւ այրիներ:

Մալաթիա.- Տնտեսապէս լաւ պայմանների մէջ, սակայն, առանց դպրոցի ապրում են մօտ 1200 հայեր:

Սեբաստիայի ժողովրդի թիւն է 4500, Կեսարիայինը՝ 4200, Թոքատում ապրում են 1600 հայեր, Ամասիայում՝ 1200, Մարզուանի գիւղերում՝ 350 եւ Գիւմիւշ Հաջի Սուի շրջակայքը՝ 280 հոգի: Սամսոն քաղաքում ապրում են 1000 հայեր, առանց դպրոցի:

Կիրասոնի շրջանի մէջ կան 350 հայեր, Օրդուի՝ 400, Սինոպ՝ 380, Ինէպօլուի գիւղերում՝ 750 եւ Զօնկուլտաք՝ 40 հոգի: Քասթէմունի կան 3200 հայեր: Հայերի ընդհանուր գումարը «Ազդարար»ի թղթակիցը հասցնում է մինչեւ 30.000-ի:

ՀԱՅՐԵՆԻՔ ամսագիր, Զ. տարի, թիւ 6, Ապրիլ, 1928, էջ 173

Լուսանկարում՝ Սեբաստիա