«Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում. պատմություն, հիշողություն, առօրյա»

2211

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է Հրանուշ Խառատյանի, Գայանե Շագոյանի, Հարություն Մարությանի և Լևոն Աբրահամյանի հեղինակությամբ պատրաստված «Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում. պատմություն, հիշողություն, առօրյա» ժողովածուն:

440 էջանոց հատորը հրատարակության են պատրաստել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը, Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միությունը և Միջազգային համագործակցության ինստիտուտը (DVV International) 2015 թվականին:

Հատորում քննարկվում են Խորհրդային Հայաստանում ստալինիզմի շրջանի քաղաքական բռնաճնշումների ուղղվածության, հասարակական շերտերի թիրախավորման, բնակչության առօրյային դրանց ազդեցության, բռնաճնշումների պատճառների ու մեղավորության խնդիրների նկատմամբ հանրային գնահատականների և ընկալումների, բռնությունների դերակատարների ու զոհերի հուշարձանացման խնդիրները: