Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը՝ Ջրառատում զինված միջադեպի անմիջական մասնակից

384

Ժամ լրատվական կայքը ներկայացրել է բացառիկ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչ է տեղի ունեցել Ջրառատ գյուղում:

Տեսանյութից պարզ է դառնում, որ միջադեպին անմիջական մասնակցություն է ունեցել նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:

Ժամ-ի խմբագրությունը զգուշացնում է, որ տեսանյութում առկա են ցենզուրայից դուրս արտահայտություններ:

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ այսօր՝ մարտի 14-ին, Ջրառատ գյուղում նոր միջադեպ է եղել, ինչի հետևանքով 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ Ահարոնյանի, նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել ոտնաթաթի շրջանում, երկրորդն ունի ձեռքի կոտրվածք, իսկ երրորդին վիրավորել են սուր կտրող գործիքով:

Ոստիկանության նախնական տեղեկություններով, վիճաբանությունը ծագել է Ջրառատի դպրոցում, ավելի ուշ վեճի մասնակիցներին միացել են այլ գյուղացիներ: Փորձ է արվել կիրառել ինքնաձիգ, ներկաները փորձել են կանխել դա, ինչից հետո հնչել են կրակոցներ: Աշոտ Ահարոնյանի հավաստմամբ, այս պահին Ջրառատում իրավիճակը «վերահսկելի է»: