Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի ՀԱԿ-ի ցուցակը

813

2017 թվականին ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, այսօր ասել է Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում էր նաև 2012-ի խորհրդարանական ընտրություններում, սակայն երբ կուսակցությունը հաղթահարեց 7 տոկոսի արգելքը և մտավ խորհրդարան, նա իր մանդատը զիջեց կուսակիցներից մեկին:

2013-ի նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանը չի առաջադրվել: