Գայլը հիշել էր տափաստանն իր արձակ, ու խենթացել էր գայլը միայնակ

10251

Ռուբեն Հախվերդյան, ԳԱԶԱՆԱՆՈՑ

Նույնիսկ ընձուղտը տարօրինակ մի երգ է,
Բայց որ փակված է վանդակում դա արդեն երգ չէ։
Որքան չերգված երգեր կան փակ վանդակներում,
Որքան երգեր, որոնք երբեք չեն լսվելու.

Երբ երգը դառնում է վախեցած գազան
Ու փակված վանդակում ճաղերին է զարկվում,
Երգը դառնում է վիրավոր լուսան,
Երգր թռիչքի է պատրաստվում։

Երգը լռում է ու քնած ձևանում.
Գալիս է պահը նա պայթում է, պայթում։
Գիշերը հանգիստ քնած էր գետաձին.
Եվ անշարժ էր նրա հաստ մարմինը,

Խելագար ամբոխի թշվառ ծաղրածուն
Առյուծը նախկին, մրափում էր.
Եվ միայն գայլն էր անհանգիստ վանդակում.
Գայլը ոռնում էր, անընդհատ ոռնում.

Նրան միս տվեցին, բայց նա միսը չվերցրեց,
Նրան միս շպրտեցին, բայց գայլը չլռեց։
Գայլը հիշել էր տափաստանն իր արձակ,
Ու խենթացել էր գայլը միայնակ։

Եվ լսվեց կրակոց, և ոռնոցը լռեց,
Եվ լուսինն իր արծաթն իր երգչին նվիրեց։
Լուսնի արծաթում կարմիր արյան լճակ,
Մեռնում էր վանդակում գայլը միայնակ։

Գայլը մեռնում էր ժպիտը դեմքին,
Հիմա նա ազատ էր ու վազում էր կրկին.
Աչքին երևում էր տափաստանն իր արձակ.
Կողքից վագում էր մոխրագույն գայլուհին.

Երբ երգը դառնում է վախեցած գազան
Ու փակված վանդակում ճաղերին է զարկվում,
Երգը դառնում է վիրավոր լուսան,
Երգր թռիչքի է պատրաստվում։

Նույնիսկ ընձուղտը տարօրինակ մի երգ է,
Բայց որ փակված է վանդակում դա արդեն երգ չէ։
Որքան չերգված երգեր կան փակ վանդակներում,
Որքան երգեր, որոնք երբեք չեն լսվելու: