Հարցազրույցներ, հանդիպումներ Բեյրութում

15435

Լրագրող, Հայկական ուսումնասիրություններ ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի հասարակական-քաղաքական, կրոնական-հարանվանական, լրագրողական-փորձագիտական շրջանակների հետ, ինչպես նաև` հարցազրույցներ ունեցել տեղի լրատվամիջոցների հետ:

Լիբանանյան առաջատար հեռուստաընկերություններից մեկի` Future TV-ի հետ զրույցում,  Հակոբյանը անդրադարձել է արցախյան հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին: Հայաստանի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական հարցերն են եղել նրա զրույցների հիմնական թեմաները Բեյրութի «Սևան» ռադիոկայանի և «Ազդակ» օրաթերթի հետ:

Հակոբյանը անցնող օրերին Բեյրութում մասնակցել և զեկույց է ներկայացրել Հայկազյան համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի կազմակերպած` Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում, ինչպես նաև` հայ և արաբ ընթերցողներին ներկայացրել իր «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» գրքի արաբերեն և «Հայերը և թուրքերը» գրքի անգլերեն հատորները: