Գարգառ և Պուշկինո գյուղերը, որոնք պատմական գրականության մեջ հանդիպում են Գյառգյառ/Հերհեր հայ և Գյառգյառ/Հերհեր ռուս անուններով, գտնվում են Լոռու մարզի Ստեփանավանի շրջանում և այսօր մաս են կազմում խոշորացված Գյուլագարակ համայանքի:
Գարգառը գտնվում է Ստեփանավանից 10, մարզկենտրոն Վանաձորից 26 կմ հեռավորության, ծովի մակարդակից մոտ 1400 մետր բարձրության վրա:
Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Գարգառի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.
1831 թվական – 158 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – չի նշվում,
1886 թվական – 1005 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 1268 հոգի, որից 1234-ը՝ հայ, 4-ը՝ իսլամ, 22-ը՝ պրավոսլավ, 8-ը՝ այլ,
1908 թվական – 1805 հոգի,
1914 թվական – 1951 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,
1916 թվական – 1852 հոգի,
1919 թվական – 1670 հոգի,
1922 թվական – 1670 հոգի, որից 1627-ը՝ հայ, 18-ը՝ այլ (ռուս),
1926 թվական – 1600 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1599-ը՝ հայ, 1-ը՝ թուրք,
1931 թվական – 1670 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Գարգառն ունեցել է.
1939 թվական – 1523 հոգի,
1959 թվական – 1313 հոգի,
1970 թվական – 1431 հոգի,
1979 թվական – 1395 հոգի,
1979 թվական – 1553 հոգի:
Պուշկինո գյուղը՝ Գյառգյառ ռուսը, գտնվում է Ստեփանավանից 14 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից ավելի քան 1500 մետր բարձրության վրա, Բազումի և Վիրահայոց լեռնաշղթաների միջև:
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Պուշկինոյի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.
1831 թվական – չի նշվում,
1873 թվական – չի նշվում,
1886 թվական – 510 հոգի, որից 15-ը՝ թաթար, 495-ը՝ այլ (ռուս),
1897 թվական – 758 հոգի, որից 741-ը՝ հայ, 17-ը՝ իսլամ,
1908 թվական – 840 հոգի,
1914 թվական – 810 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,
1916 թվական – չի նշվում,
1919 թվական – 762 հոգի,
1922 թվական – 875 հոգի, բոլորը՝ ռուս,
1926 թվական – 793 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 771-ը՝ ռուս, 7-ը՝ թուրք, 15-ը՝ հայ,
1931 թվական – 870 հոգի, որից 16-ը՝ թուրքական խումբ, 854-ը՝ ռուս:
Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Պուշկինոն ունեցել է.
1939 թվական – 918 հոգի,
1959 թվական – 823 հոգի,
1970 թվական – 968 հոգի,
1979 թվական – 853 հոգի,
1979 թվական – 417 հոգի:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Լուսանկարը՝ Վահան Աբրահամյանի
Դիտել նաև՝













