Շատին գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին և խորհրդային տարիներին. Եղեգնաձորի շրջան

1948

Շատին գյուղը մարզկենտրոն Եղեգնաձորից գտնվում է 12 կմ հեռավորության, ծովի մակարդակից շուրջ 1300 մետր բարձրության վրա: Գյուղի տարածքը ձգվում է Եղեգիս գետի երկայնքով, նրա երեք վտակների հատման տեղում: Արևելյան կողմից գյուղի վրա կախված են ժայռակազմ լեռների բազմասյուն ճակատները: Գյուղով անցնում է
մարզկենտրոնն ութ գյուղերին միացնող միջմարզային ճանապարհը և դեպի Սևանի
ավազան տանող բարեկարգ ճանապարհը: Մինչև 1935 թվականի հունվարի 3-ը կրել է Հասանքենդ անունը:

Շատին գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 92 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 229 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 352 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 523 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 522-ը՝ հայ, 1-ը՝ իսլամ, 

1904 թվական – 606 հոգի, 

1914 թվական – 606 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 668 հոգի,

1916 թվական – 660 հոգի,

1919 թվական – 761 հոգի,

1922 թվական – 666 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 673 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 671-ը՝ հայ, 1-ը՝ թուրք, 1-ը՝ այլ,

1931 թվական – 797 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Շատինն ունեցել է․

1939 թվական – 974 հոգի,

1959 թվական – 1020 հոգի,

1970 թվական – 1460 հոգի,

1979 թվական – 1596 հոգի,

1989 թվական – 1677 հոգի։

Շատինը 2011թ. հունվարի 1-ի տվյալներով ունեցել է 2052 հոգի բնակչություն:

Գյուղն ունի հին պատմություն, ինչի մասին վկայում են գյուղում գտնվող վանքերն ու մատուռները: Գյուղի տարածքում են գտնվում երբեմնի Եղեգիս քաղաքի ավերակները, Աղվանք և Բազելիկ եկեղեցիները, Շատիվանք եկեղեցի-համալիրը: Շատինը վերաբնակեցվել է 1828 թվականին Պարսկաստանի Սալմաստ գավառից
ներգաղթված հայ ընտանիքներով:

Շատինը մաս է կազմում Եղեգիս խոշորացված համայնքի, որը կազմավորվել է 2017 թվականի հունիսի 9-ին: Համայնքի կենտրոնը Շատինն է: Համայնքի մյուս բնակավայրերն են Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Շատին, Սալլի, Վարդահովիտ և Քարագլուխ գյուղերը։

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Կարդալ և դիտել նաև՝