Եղեգնաձորի շրջանի Քարագլուխ գյուղը գտնվում է մարզկենտրոնից 17 կմ հեռավորության, ծովի մակարդակից 1650 մետր բարձրության վրա: Գյուղում 1230թ. կառուցվել է Սուրբ Մամասի վանքը, 13-րդ դարից գործում է Սուրբ Պողոս եկեղեցին: Բնակիչների նախնիները 1828 թվականին գաղթել են Խոյ և Սալմաստ գավառներից։
Քարագլուխ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 121 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 430 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 603 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 789 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 786-ը՝ հայ, 1-ը՝ իսլամ, 2-ը՝ պրավոսլավ,
1904 թվական – 945 հոգի,
1914 թվական – 945 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,
1914 թվական – 1040 հոգի,
1916 թվական – 982 հոգի,
1919 թվական – 1445 հոգի,
1922 թվական – 941 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 930 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 926-ը՝ հայ, 1-ը՝ թուրք, 3-ը՝ պարսիկ,
1931 թվական – 1071 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Քարագլուն ունեցել է․
1939 թվական – 1286 հոգի,
1959 թվական – 807 հոգի,
1970 թվական – 888 հոգի,
1979 թվական – 729 հոգի,
1989 թվական – 796 հոգի։
Այսօր գյուղի բնակչությունը, ըստ մարզպետարանի տվյալների, 860 հոգի է։
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Կարդալ և դիտել նաև՝













