Փուխրուտ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Քաջարանի շրջան

2588

Փուխրուտ գյուղը գտնվում է Փուխրուտ գետակի վերին ավազանում, ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա, Լեռնաձոր գյուղից 7․5 կմ դեպի հարավ։ Գյուղում կանգուն է 17-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Փուխրուտը պատմական Ձորք գավառի գյուղ է (Բեխորոտ), առաջին անգամ հիշատակվել է Տաթևի վանքի 906 թվականի հարկացուցակում։

Խորհրդային շրջանում Փուխրուտը Կաթնառատ (Փիրմազրա), Ղովշուտ և Մուսալլամ բնակավայրերի հետ Լեռնաձոր գյուղի վարչական մաս էր կազմում, որն էլ իր հերթին Կապանի շրջանի գյուղերից էր: Ըստ Սյունիքի մարզպետարանի տվյալների, այսօր Փուխրուտում բնակվում է 16 հոգի:

Փուխրուտը Քաջարան խոշորացված համայնքի կազմում է, որն ընդգրկում է Քաջարան քաղաքը և հետևյալ 20 գյուղական բնակավայրերը՝ Անդոկավան, Աջաբաջ, Բաբիկավան, Գեղավանք, Գեղի, Գետիշեն, Լեռնաձոր, Կաթնառատ, Կավճուտ, Կարդ, Կիցք, Ձագիկավան, Ներքին Գիրաթաղ, Նոր Աստղաբերդ, Ոչեթի, Վերին Գեղավանք, Վերին Գիրաթաղ, Փուխրուտ, Քաջարանց, Քարուտ: Ընդհանուր բնակչության թիվը ավելի քան 8 հազար է:

Աղբյուրներում նշվում է նաև Փիրխուտ, Փուրխուտ և Փխրուտ անուններով:

Փուխրուտ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 19 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 100 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 242 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 134 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 132՝ հայ, 2-ը՝ իսլամ,

1904 թվական – 365 հոգի, 

1919 թվական – 150 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 214 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 216 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 212-ը՝ հայ, 4-ը՝ թուրք,

1931 թվական – 482 հոգի, բոլորը՝ հայ:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Դիտել և կարդալ նաև՝