Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղը գտնվում է Սևանի լեռների լճահայաց լանջին, Վարդենիս տանող ճանապարհի և Ծովագյուղ-Սոթք երկաթգծի հարևանությամբ, Ջիլ գետակի ափին, ծովի մակերևույթից 2040 և ավելի բարձրության վրա:
Ջիլը այսօր մաս է կազմում խոշորացված Շողակաթ համայնքի: Սահմանակից է Ադրբեջանի Գետաբեկի շրջանին:
1988 թվականից հետո գյուղում վերաբնակեցվել են հիմնականում Ադրբեջանի Դաշքեսանի, Խանլարի, Շամխորի շրջանների գյուղերից բռնագաղթի ենթարկված հայերով:
Բնակչության թիվը 680 հոգի է 2001 թվականի ՀՀ մարդահամարի տվյալներով:
Ջիլի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 265, բոլորը՝ իսլամ,
1873 թվական – 287 հոգի, բոլորը՝ թաթար,
1886 թվական – 587 հոգի, բոլորը՝ թաթար,
1897 թվական – 739 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 736-ը՝ իսլամ, 3-ը՝ հայ,
1908 թվական – 975 հոգի,
1914 թվական – 1.020 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,
1914 թվական – 1.035 հոգի, ըստ արխիվային տվյալների,
1916 թվական – 893 հոգի,
1919 թվական – 888 հոգի,
1922 թվական – 697 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,
1926 թվական – 856 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 2-ը՝ հայ, 824-ը՝ թուրք,
1931 թվական – 1.041 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:
Լուսանկարը և տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի












