Նախորդ մասը՝ https://www.aniarc.am/2016/02/10/classical-orthography-part-10/
Դասական ուղղագրութեամբ միևնոյն արժէքով բառասկզբում գրւում է և հ, և յ, ընդ որում հ-ով սկսուող բառերը շատ աւելի են յ-ով սկսուողներից: Ուրեմն, ճիշտ գրելու համար պէտք է յիշել, թէ որ բառերն են յ-ով սկսւում:
Եթէ գրական լեզուի բառասկզբի հ հնչիւնը բարբառներում՝ Վանի, Խոյի, Բայազէտի, հնչում է խ, գրական լեզւում գրւում է հ-ով, ինչպէս՝
հաց-խաց
հայ-խայ
հա-խա և այլն:
Բառասկզբում բաղաձայնից առաջ հ լսուելիս մեծ մասամբ գրւում է հ՝ բացառութեան կարգով բաղաձայնից առաջ յ է գրւում մի քանի բառերում՝
յղել
յղի
յղկել
յղփանալ և սրանցից կազմուածներում:
Եթէ բառասկզբում լսուող հ-ն կարող է հանուել՝ բառիմաստի պահպանմամբ, ուրեմն մեծ մասամբ գրւում է յ, ինչպէս՝
յաջող-աջող
յարձակուել-արձակուել
յօնք-օնք, ունք
յառաջ-առաջ
յետոյ-ետոյ
Յովհաննէս-Օհաննէս, Օհան
Յովսէփ-Օսէփ
Յակոբ-Ակոբ և այլն:
Բայց այս կանոնները մասնաւոր բնոյթ ունեն, ճիշտը յ-ով սկսուող բառերը յիշողութեան մէջ ամրակայելն է:
Շարունակելի
Ռաֆայէլ Իշխանեան, 1991թ.