Դասական ուղղագրութեան կանոններ. ոյ-ի և եա-ի գրութիւնները

1839

Նախորդ մասը՝ https://www.aniarc.am/2016/02/07/classical-orthography-part-9/ 

Նոր ուղղագրութեամբ ույ երեք տառով արտայայտուած հնչիւնը դասական ուղղագրութեամբ գրւում է ոյ երկու տառով, ինչպէս՝

լոյս

բոյս

զոյգ

կոյս

նոյն

փոյթ

գոյն

առոյգ

քոյր

համբոյր

ցոյց և այլն:

Նաև սրանցով կազմուածները՝

արշալոյս

տնաբոյս

միևնոյն

անփոյթ

բազմագոյն

մօրաքոյր

ուղեցոյց և այլն:

Նոր ուղղագրութեան յա տառազոյգի փոխարէն դասական ուղղագրութիւնն ունի եա տառազոյգը, ինչպէս՝

Թումանէեան

Տէրեան

Գալստեան

առաւօտեան

ամերիկեան

ալպեան

ապրիլեան

երկարամեայ

կիրակնօրեայ

քրիստոնեայ և այլն:

Նաև՝

Աղայեան

Սարոյեան

Գալոյեան

Թեքէեան և այլն, այսինքն՝ ա-ից և ո-ից յետոյ աւելանում է –յեան:

Պէտք է գրել նաև՝

հայեացք

Գայեանէ

ոխոյեան

դայեակ և այլն:

Շարունակելի

Ռաֆայէլ Իշխանեան, 1991թ.