Նախորդ մասը՝ https://www.aniarc.am/2016/01/03/classical-orthography-part-2/
Բաղաձայնից առաջ ի և ւ տառերը բոլորովին այլ նշանակություն ունեն. նոր [աբեղյանական, այսինքն՝ Հայաստանում գործածվող] ուղղագրութեան յու երեք տառի փոխարէն ըստ դասական ուղղագրութեան գրւում է իւ երկու տառը, ինչպէս՝
արիւն
սիւն
ալիւր
բիւր
հիւր
հիւլէ
հիւսել
կորիւն
ճիւղ
բարութիւն
ծուլութիւն
կրթութիւն
թերութիւն
հնչիւն
քաղցրութիւն
իւրաքանչիւր
իւղ
իւրացնել և այլն:
Հայերէնում է, օ տառերից յետոյ երբեժեք ւ չի գրւում:
Պէտք է յիշել նաև, որ ւ տառը ո-ից յետոյ գոյացնում է ձայնաւոր հնչիւն՝ ու:
Վերն ասուեց, որ մեր ու-ն ոչ թէ մի տառ է, այլ՝ երկու: Այս պատճառով բառերի մէջ և վերջում ո տառից յետոյ լսուող վ-ն գրում ենք հէնց վ-ով և ոչ թէ ւ-ով:
Օրինակ՝ կով, գովք բառերը եթէ գրենք ւ-ով, կունենանք կու, գուք, որ բոլորովին այլ կերպ կկարդացուի: Այս պատճառով գրում ենք՝
ծով
կով
հով
սով
բովանդակութիւն
գովք
ժողովուրդ
սովորութիւն
գրքով
աչքով և այլն:
Շարունակելի
Ռաֆայէլ Իշխանեան, 1991թ.












