Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղը խորհրդային տարիներին եղել է Սպիտակի շրջանի կազմում: Սպիտակի շրջանի կազմում են եղել նաև հարևան Ծիլքար և Փամբ Հայկական գյուղերը:
1972 թվականին, երբ ձևավորվեց Խորհրդային Հայաստանի Արագածի շրջանը Ծաղկահովիտ շրջկենտրոնով, Արթիկի, Ապարանի և Սպիտակի մոտ երկու տասնյակ բնակավայրեր առանձնացվեցին և մաս կազմեցին նորաստեղծ շրջանի:
Գեղարոտը Հայաստանի ամենաբարձրադիր բնակավայրերից է՝ ավելի քան 2100 մետր ծովի մակարդակից:
Մինչև 1935 թվականի հունվարի 3-ը Գեղարոտը կրել է Քեշիշքենդ անունը:
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Գեղարոտը ունեցել է հետևյալ բնակչության թվաքանակը.
1831 թվական –
1873 թվական – 218 հոգի, բոլորը՝ հայ
1886 թվական – 276 հոգի, բոլորը՝ հայ
1897 թվական – 283 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 279՝ հայ, 4-ը՝ այլ
1914 թվական – 776 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 440 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 424 հոգի
1919 թվական – 598 հոգի
1922 թվական – 776 հոգի
1926 թվական – 573 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ
1931 թվական – 728 հոգի, որից 726-ը՝ հայ, 2-ը՝ այլ:
Խորհրդային տարիներին Գեղարոտն ունեցել է.
1939 թվական – 768 հոգի
1959 թվական – 504 հոգի
1970 թվական – 595 հոգի
1979 թվական – 482 հոգի
1989 թվական – 520 հոգի
2001 թվականի մարդահամարի տվյալներով, Գեղարոտն ունեցել է 547 հոգի բնակչություն, 2011-ին՝ 490 հոգի:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը,
Լուսանկարը՝ Գեղարոտ գյուղի ֆեյսբուքի էջից
Դիտել նաև՝











