Ծաղկաբեր գյուղի (Սպիտակի շրջան) բնակչությունը 1831-1931 թվականներին, խորհրդային տարիներին և այսօր

721

Լոռիի մարզի Ծաղկաբեր գյուղը Սպիտակի տարածաշրջանում է:

Նախկինում կրել է Ավդիբեկ անունը: 1939 թ. մայիսի 4-ին վերանվանվել է Ծաղկաշեն, 1967 թվականի հոկտեմբերի 21-ին` Ծաղկաբեր:

2021 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Սպիտակ քաղաքը, Արջհովիտ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր գյուղերը կազմել են Սպիտակ համայնքը:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Ծաղկաբերի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 133 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 771 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 1140 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 1332 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ, 

1914 թվական – 1710 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1587 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1747 հոգի,

1919 թվական – 2510 հոգի,

1922 թվական – 1435 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 1653 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 1808 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային տարիներին Ծաղկաբերն ունեցել է հետևյալ բնակչությունը.

1939 թվական – 1732 հոգի,

1959 թվական – 1288 հոգի,

1970 թվական – 1530 հոգի,

1979 թվական – 1196 հոգի,

1989 թվական – 986 հոգի:

Անկախ Հայաստանի առաջին՝ 2001 թվականի մարդահամարի տվյալներով, Ծաղկաբերն ունեցել է 1343 բնակիչ, իսկ 2011-ին՝  1195 հոգի:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարում՝ Ծաղկաբեր գյուղը, լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյան

Դիտել նաև՝