Լոռիի մարզի Խնկոյան գյուղը Սպիտակի տարածաշրջանում է:
Մինչև 1946 թվականի ապրիլի 26-ը կրել է Խարաբոյա անունը:
2021 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Սպիտակ քաղաքը, Արջհովիտ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր գյուղերը կազմել են Սպիտակ համայնքը:
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Խնկոյանի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 69 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 387 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 623 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 692 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1914 թվական – 1060 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 992 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 926 հոգի,
1919 թվական – 1385 հոգի,
1922 թվական – 435 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 487 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 468-ը՝ հայ, 19-ը՝ քուրդ,
1931 թվական – 675 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային տարիներին Խնկոյանն ունեցել է հետևյալ բնակչությունը.
1939 թվական – 831 հոգի,
1959 թվական – 624 հոգի,
1970 թվական – 580 հոգի,
1979 թվական – 379 հոգի,
1989 թվական – 203 հոգի:
Անկախ Հայաստանի առաջին՝ 2001 թվականի մարդահամարի տվյալներով, Խնկոյանն ունեցել է 414 բնակիչ, իսկ 2011-ին՝ 259 հոգի:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Լուսանկարում՝ Խնկոյան գյուղը
Դիտել նաև՝












