Լուսաղբյուր անունով Հայաստանում երկու գյուղ կա՝ Լոռու և Շիրակի մարզերում։
Շիրակի Լուսաղբյուր գյուղը Անիի տարածաշրջանում է, նախկինում ունեցել է Սվանվերդի անունը։ Սվանվերդիից Լուսաղբյուր է վերանվանվել 1947 թվականի փետրվարի 3-ին։
Լոռու Լուսաղբյուր գյուղը Սպիտակի տարածաշրջանում է:
Մինչև 1946 թվականի ապրիլի 26-ը կրել է Աղբուլաղ անունը:
2021 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Սպիտակ քաղաքը, Արջհովիտ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան,Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր գյուղերը կազմել են Սպիտակ համայնքը:
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Լուսաղբյուրի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 152 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 768 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 528 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 1210 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1172-ը՝ հայ, 14-ը՝ պրովոսլավ, 24-ը՝ այլ,
1914 թվական – 1637 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 1448 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 1618 հոգի,
1919 թվական – 2077 հոգի,
1922 թվական – 589 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 915 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 1217 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային տարիներին Լեռնանցքը ունեցել է հետևյալ բնակչությունը.
1959 թվական – 880 հոգի,
1970 թվական – 1.043 հոգի,
1979 թվական – 1.131 հոգի,
1989 թվական – 930 հոգի:
Անկախ Հայաստանի առաջին՝ 2001 թվականի մարդահամարի տվյալներով, Լեռնանցն ունեցել է 1.305 բնակիչ, իսկ 2011-ին՝ 1.221 հոգի:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Լուսանկարում՝ Երկրորդ աշխարհամարտի զոհերի հուշարձանը, լուսանկարը՝ Արայիկ Ղազարյանի ֆեյդբուքի էջից
Դիտել նաև՝


![Խալիլ [Կուտ] փաշայի այցը Երևան և Էջմիածին` Մայր Աթոռ․ 30 օգոստոս, 1918թ](https://www.aniarc.am/wp-content/uploads/2025/08/Գևորգ-Ե-Սուրենյանց-218x150.jpg)


![Խալիլ [Կուտ] փաշայի այցը Երևան և Էջմիածին` Մայր Աթոռ․ 30 օգոստոս, 1918թ](https://www.aniarc.am/wp-content/uploads/2025/08/Գևորգ-Ե-Սուրենյանց-150x150.jpg)




