Սուդան. Հայաստանը և Աֆրիկան

1398

Սուդանը Աֆրիկայի երրորդ ամենամեծ պետությունն է Ալժիրից և Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունից հետո հետո, իսկ աշխարհում՝ 16-րդը:

Տարածությունը 1,886,068 քառակուսի կիլոմետր է, բնակչության թվաքանակը` ավելի քան 116 միլիոն 2026թ տվյալներով:

Մայրաքաղաքը Կինշասան է 11 միլիոն բնակչությամբ: Եւս հինգ քաղաքներ ունեն մեկ միլիոնից ավելի բնակչություն. Կասայի Օրիենտալ՝ 3,6 միլիոն, Լուբումբաշի՝ 2,9 միլիոն, Բենի՝ 2 միլիոն, Կանանգա՝ 1,5 միլիոն, Թշիկապա՝ 1 միլիոն:

Պաշտոնական և խոսակցական լեզուներն են՝ ֆրանսերեն, կիտուբա, լինգալա, սվահիլի, թշիլուբա:

Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը ահմանակից է 9 պետությունների. արևմուտքում՝ Կոնգոյի Հանրապետությանը, հարավում՝ Անգոլային և Զամբիային, արևելքում՝ Տանզանիային, Բուրունդիին, Ռուանդային և Ուգանդային, հյուսիսում՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությանը և Հարավային Սուդանին:

Կոնգոն Բելգիայից անկախություն նվաճել է 1960 թվականին:

Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2015թ. հոկտեմբերի 11-ին։

Երկու երկրները միմյանց մայրաքաղաքներում չունեն դեսպանատներ և հավատարմագրված դեսպաններ:

2012 թվականի հոկտեմբերին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան`Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 14-րդ գագաթնաժողովի շրջանակներում այցելել է Կոնգո:

Կոնգոյի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Ռայմոնդ Չիբանդա` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովի շրջանակներում ժամանել է Երևան:

Կոնգոյի տնտեսության մեջ մեծ տեղ ունեն պղինձը, պղնձի հանքաքարը, կոբալտը, հանքանյութերը, թանկարժեք մետաղները:

Առևտրային հիմնական գործընկերներն են,

արտահանում՝

Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հնդկաստան, Իսպանիա,

ներմուծում՝

Չինաստան, Հարավային Աֆրիկա, Զամբիա, Հնդկաստան:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

ԱՆԻ կենտրոն, 25-ը հուլիսի, 2026թ

 

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Սուդանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. դեկտեմբերի 8-ին:

Իրավապայմանագրային դաշտ

Փոխըմբռնման հուշագիր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի և Սուդանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարության միջև