Ալժիրը Աֆրիկայի ամենամեծ պետությունն է, իսկ աշխարհում՝ 10-րդը:
Տարածությունը 2,381,741 քառակուսի կիլոմետր է, բնակչության թվաքանակը` ավելի քան 48 միլիոն 2026թ տվյալներով:
Մայրաքաղաքը Ալժիրն է 3,2 միլիոն բնակչությամբ: Մյուս խոշոր քաղաքներն են՝ Օրան՝ 1.2 միլիոն, Բլիդա՝ 663 հազար, Բումերդես՝ 550 հազար, Ջելֆա՝ 542 հազար, Կոնստանտինե՝ 520 հազար:
Պաշտոնական և խոսակցական լեզուներն են՝ արաբերեն, թամազիղթ, ֆրանսերեն:
Ալժիրը ահմանակից է. արևմուտքում՝ Մարոկկոյին, Մավրիտանիային ու Արևմտյան Սահարային, հարավում՝ Մալիին ու Նիգերին, արևելքում՝ Լիբիային ու Թունիսին, հյուսիսում՝ Միջերկրական ծովին:
Ալժիրը Ֆրանսիայից անկախություն նվաճել է 1962 թվականին:
Հայաստանի Հանրապետության և Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ․ դեկտեմբերի 30-ին։
Երկու երկրները միմյանց մայրաքաղաքներում չունեն դեսպանատներ: Ալժիրը Հայաստանը ծածկում է Մոսկվայից, Հայաստանը՝ Կահիրեից:
1992-ից ի վեր Ալժիրից որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի այցելել Հայաստան, իսկ հայ պաշտոնյա չի այցելել աֆրիկյան այդ երկիր:
Ալժիրում հայկական ձևավորված համայնք չկա:
Ալժիրի տնտեսության մեջ մեծ տեղ ունեն էներգակիրները և նավթի, գազի արտահանումները:
Առևտրային հիմնական գործընկերներն են,
արտահանում՝
Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Հարավային Կորեա, ԱՄՆ,
ներմուծում՝
Չինաստան, Ֆրանսիա, Իտալիա, Թուրքիա, Բրազիլիա:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
ԱՆԻ կենտրոն, 25-ը հուլիսի, 2026թ













