Սուդան. Հայաստանը և Աֆրիկան

1379

Սուդանը Աֆրիկայի երրորդ ամենամեծ պետությունն է Ալժիրից և Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունից հետո հետո, իսկ աշխարհում՝ 16-րդը:

Տարածությունը 1,886,068 քառակուսի կիլոմետր է, բնակչության թվաքանակը` ավելի քան 53 միլիոն 2026թ տվյալներով:

Մայրաքաղաքը Խարտումն է շուրջ 7 միլիոն բնակչությամբ: Մյուս խոշոր քաղաքներն են. Նյալա՝ 950 հազար, Կեբկաբիյա՝ 700 հազար, Ալ Ուբբայիդ՝ 660 հազար, Ալ Ֆաշիր՝ 640 հազար:

Պաշտոնական և խոսակցական լեզուներն են՝ արաբերեն, անգլերեն:

Սուդանը սահմանակից է 7 պետությունների. արևմուտքում՝ Լիբիա, Չադ, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, հարավում՝ Հարավային Սուդան, Եթովպիա արևելքում՝ Էրիթրեա, Կարմիր ծով, հյուսիսում՝ Եգիպտոս:

Սուդանը անկախություն է ձեռք բերել 1956 թվականին:

Հայաստանի Հանրապետության և Սուդանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. դեկտեմբերի 8-ին:

Երկու երկրները միմյանց մայրաքաղաքներում չունեն դեսպանություններ և հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ:

Սուդանի տնտեսության մեջ մեծ տեղ ունեն գյուղատնտեսությունը, նավթը, հանքարդյունաբերությունը:

Առևտրային հիմնական գործընկերներն են,

արտահանում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Չինաստան, Հնդկաստան, Մալազիա,

ներմուծում՝ Չինաստան, Եգիպտոս, Հնդկաստան, Սաուդյան Արաբիա, Թուրքիա:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

ԱՆԻ կենտրոն, 27-ը հուլիսի, 2026թ