Հայերի թիվը Օսմանյան կայսրության մայրաքաղաքում և նահանգներում

2955

Պոլսո պատրիարքարանի 1882 թվականի տվյալներով՝ Օսմանյան կայսրությունում հայերի ընդհանուր թվաքանակը կազմում էր 2 միլիոն 660 հազար հոգի, որից 1 միլիոն 630 հազարը բնակվում էր արևելյան վեց նահանգներում՝ Էրզրում/Կարին, Վան, Բիթլիս, Խարբերդ, Դիարբեքիր, Սեբաստիա/Սվաս: (Աղբյուրը՝ Armenia on the Toad to Independence, 1918, by Richard G. Hovannisian, University of Clifornia Press, Berkeley and Los Angeles, 1967, pp 34-37).

Երեսուն տարի անց, Պատրիարքարանը նշում էր Օսմանյան կայսրությունում հայերի 2 միլիոն 100 հազար թիվը: Այս նշանակալի պակասը կարելի է բացատրել 1894-1896թթ հայկական ջարդերով, ինչպես նաև դեպի Կովկաս, Եվրոպա և Ամերիկա արտագաղթով:

1912թ Պատրիարքարանի տվյալներով, Օսմանյան կայսրությունում բնակվող 2.1 միլոին հայերը աշխարհագրորեն տեղաբաշխված էին՝

Թուրքական Հայաստան/Արևմտյան Հայաստան – 1 միլիոն 18 հազար հոգի,

Հայկական վեց վիլայեթներին մոտ հողեր – 145 հազար,

Կիլիկիա – 407 հազար,

Եվրոպական Թուրքիա և կայսրության այլ հատվածներ – 530 հազար:

Պատրիարքարանի 1912թ տվյալներով 6 նահանգներում բնակչության ազգային պատկերը հետևյալն էր՝

                                   թուրքեր                քրդեր               հայեր

Էրզրում                       240.000                 75.000             215.000

Վան                              47.000                 72.000             185.000

Բիթլիս                          40.000                 77.000             180.000

Խարբերդ                     102.000                 95.000             168.000

Դիարբեքիր                   45.000                  55.000            105.000

Սեբաստիա                  192.000                 50.000            165.000

տոկոսային                    25.4 %                  16.3 %            38.9 %

Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կ.Պոլսում հայության թվի մասին ճշգրիտ և հստակ տեղեկություններ չկան:

1478 թվականին Պոլսում բնակչության թիվը կազմել է 100-ից 120 հազար, որից 5-ից 6 հազարը կազմել են հայերը: (The Armenian People from Ancient to Modern Times: Foreign dominion to statehood : the fifteenth century to the twentieth century; Volume 2 of The Armenian People from Ancient to Modern Times, Richard G. Hovannisian, Palgrave Macmillan, 2004.)

1844 թվականին Պոլիսն ուներ 891 հազար բնակչություն, որից 160 հազարը հայեր էին: (Nicholas Adontz, «Հայկական հարցի լուծման շուրջ», “Publishing house of Yerevan State University”, Yerevan, 1989, pp.87-88).

1885 թվականին Պոլսի բնակչությունը կազմել է ավելի քան 873 հազար մարդ, որից շուրջ 156 հազարը կազմել է հայ բնակչությունը:

1914 թվականին հայերի թիվը Օսմանյան կայսրության մայրաքաղաքում կազմել է 163,670 հոգի: (Kévorkian, Raymond H. (2011). The Armenian genocide : a complete history. London: I.B. Tauris. pp. 272–278).

Հայոց ցեղասպանության նախօրեին Պոլսում հայերն ունեին 53 եկեղեցի և 64 դպրոց: