Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Սևաբերդ գյուղն այսօր, ըստ մարզպետարանի տվյալների, ունի 265 բնակիչ:
Գյուղը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջին, Աբովյան քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք:
Բնակչությունը հիմնականում 1915թ. Արևմտյան Հայաստանից բռնագաղթված հայեր են` Մշո, Էրզրումի, Ալաշկերտի գավառներից: Նախկինում գյուղում բնակվել են թաթարներ, այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցի, և այն կոչվել է Ղարաղալա, որը նշանակում է Սևաբերդ:
Սևաբերդ է վերանվանվել 1948 թվականի հունիսի 21-ին:
Սևաբերդի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – ավերակ
1873 թվական – 403 հոգի, բոլորը՝ թաթար
1886 թվական – 510 հոգի, բոլորը՝ թաթար
1897 թվական – 599 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ
1904 թվական – 759 հոգի
1914 թվական – 860 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 792 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 899 հոգի
1919 թվական – 640 հոգի
1922 թվական – 188 հոգի, որից 168-ը՝ հայ, 20-ը՝ թրքո-թաթար
1926 թվական – 343 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 298-ը՝ հայ, 45-ը՝ թուրք
1931 թվական – 434 հոգի, որից 374-ը՝ հայ, 60-ը՝ թուրքական խումբ:
Դիտել և կարդալ