Մայիսի 28-ը ընդունվեց անկախության օր, քանի որ, ի կատարումն թուրքերի վերջնագրի, Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը վճռեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում: Եվ քանի որ թուրքերը Բաթումի հաշտության բանակցությունների համար նախապայման էին համարում Հայաստանի անկախության հայտարարությունը (ինչը հայ ղեկավարների մի մասի համար անընդունելի էր), այդպես, հենց Մայիս 28-ը դարձավ Հայաստանի անկախության օրը:
Բազմակուսակցական մարմնում ձայները բաժանվեցին այսպես.
Դաշնակցություն՝ 6 կողմ,
Հայ ժողովրդական կուսակցություն՝ 2 կողմ,
Սոցիալ դեմոկրատներ՝ 2 դեմ,
Սոցիալիստ հեղափոխականներ՝ 2 դեմ,
Անկուսակցականներ՝ 2 դեմ:
Ահա այսպես ընդունվեց թուրքական վերջնագիրը, և նույն օրն իսկ Ալեքսանդր Խատիսյանը, Հովհաննես Քաջազնունին և Միքայել Պապաջանյանը կրկին ուղևորվեցին Բաթում՝ թուրքերի հետ բանակցելու, ավելի ճիշտ՝ շարունակելու ընդհատված բանակցությունները:
Թաթուլ Հակոբյան
11 հունիս, 2025, Դովեղ
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
Դիտել նաև՝




![Խալիլ [Կուտ] փաշայի այցը Երևան և Էջմիածին` Մայր Աթոռ․ 30 օգոստոս, 1918թ](https://www.aniarc.am/wp-content/uploads/2025/08/Գևորգ-Ե-Սուրենյանց-150x150.jpg)




