«Հայաստան/Արցախ՝ ինչ անել և ինչ է սպասվում». հանդիպում Թաթուլ Հակոբյանի հետ Լա Կանյադայում. 8 փետրվար, 2023թ

2766

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և Ալիք Մեդիայի սյունակագիր Թաթուլ Հակոբյանը 2023թ փետրվարի 8-ին հանդիպում-քննարկում ունեցավ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լա Կանյադա քաղաքի հայության հետ:

Հանդիպում-քննարկումը, որ կրում էր «Հայաստան/Արցախ՝ ինչ անել և ինչ է սպասվում» խորագիրը, տեղի ունեցավ Մինաս Թորոսյանի բնակարանում: Մոտ կես ժամվա բացման խոսքից հետո Հակոբյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի:

Հանդիպում քննարկումը տևեց 3 ժամ: Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն և բանախոսի ու ԱՆԻ կենտրոնի հատորների ներկայացում:

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում փետրվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Թաթուլ Հակոբյանը ելույթներ է ունեցել Լագունա Հիլզում, Սան Ֆրանցիսկոյում, Օքլենդում և Լա Կանյադայում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

9 փետրվարի, 2023թ, Լա Կանյադա/Լոս Անջելես, Կալիֆոռնիա