Հիշելով Եդուարդ Մսրլեանին՝ Թաթուլ Հակոբյանի հանդիպումը Սան Ֆրանցիսկոյում. 3 փետրվարի, 2023թ

2980

Փետրվարի 3-ի երեկոյան Սան Ֆրանցիսկոյում՝ նախաձեռնությամբ Մսրլյան ընտանիքի ու բարեկամների և կազմակերպությամբ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի, տեղի է ունեցել հիշատակի երեկո՝ նվիրված ազգային գործիչ, գործարար և բարերար Եդուարդ Մսրլեանի հիշատակին:

Երեկոն անց է կացվել Եդուարդ Մսրլեանի ավագ որդու՝ Միհրան Մսրլեանի հյուրընկալ հարկի տակ: Ավելի վաղ Եդուարդ Մսրլեանի հիշատակի միջոցառում տեղի էր ունեցել Երևանում՝ հունվարի 27-ին՝ կազմակերպությամբ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի և ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբի: Հանգուցյալ Մսրլեանը տարիներ շարունակ անշահախնդիր կերպով օժանդակել է երկու կազմակերպություններին:

Սան Ֆրանցիսկոյի ձեռնարկի երկրորդ հատվածում, որը վարեց համայնքի նվիրյալ անդամներից Թամար Գըլըճեանը, Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի մասին ելույթ ունեցավ լրագրող Թաթուլ Հակոբյանը: Ապա տեղի ունեցավ հարց-պատասխան և հյուրասիրություն:

Հակոբյանը հիշատակի երեկոյի մասնակիցներին՝ Սան Ֆրանցիսկոյի համայնքի շուրջ հինգ տասնյակ երևելի անդամներ, ներկայացրեց ՀՀ հիմնադիր վարչապետ Հովհաննես Քաջազնունու ԵՐԿԵՐ-ի նոր, երկրորդ վերահրատարակված հատորը՝ նվիրված Եդուարդ Մսրլեանի հիշատակին:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ

4 փետրվարի, 2023թ, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ