Թաթուլ Հակոբյանը ելույթ է ունեցել Կալիֆոռնիայի Լագունա Հիլզ քաղաքի հայության համար. 1-ը փետրվարի, 2023թ

2605

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և Ալիք Մեդիայի սյունակագիր Թաթուլ Հակոբյանը 2023թ փետրվարի 1-ի երեկոյան հանդիպում-քննարկում է ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օրինջ քաունթիի (շրջանի) Լագունա Հիլզ քաղաքի հայության հետ:

«Հայաստան/Արցախ՝ ինչ անել և ինչ է սպասվում» թեմայով զրույց-քննարկման ավարտին տեղի է ունեցել Հակոբյանի և ԱՆԻ կենտրոնի հրատարակած հատորների ներկայացնում և հյուրասիրություն:

Լագունա Հիլզը Հակոբյանի կանգառներից առաջինն էր: Փետրվարի 3-ից 5-ը նա երեք հանդիպում-քննարկումներ կունենա Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

2 փետրվարի, 2023թ, Լագունա Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ