Քաշունի գյուղը գտնվում է Գորիս քաղաքից 55 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոն Կապանից 48 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա, Որոտան գետի աջափնյակում, Բարգուշատի լեռնաշղթայի ճյուղավորություններից` Մալդաշի լանջին:
Գյուղի շրջակայքում պահպանվել են հին գյուղատեղի և եկեղեցու ավերակների մնացորդներ: Մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք-Քաշունիք գավառի մեջ, որից էլ ստացել է նոր անվանումը:
Նախկինում ունեցել է Մալդիշ, Մալդաշ, Մալտաշ անվանումները: Քաշունի է
վերանվանվել 1992-ին: Գյուղի բնակիչները այստեղ են
տեղափոխվել նույն տարածաշրջանի Տանձատափ գյուղից, որը մինչ այդ եղել է
վերջինիս ամառանոցավայրը, որից էլ ստացել է Մալդաշ անվանումը:
Այսօր Քաշունին Տաթև խոշորացված (կենտրոնը` Շինուհայր գյուղ) համայքնի մաս է կազմում:
Քաշունիի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1897 թվական – 12 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1926 թվական – 104 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
Խորհրդային մարդահամարի տվյալներով Քաշունին ունեցել է.
1939 թվական – 206 հոգի,
1959 թվական – 166 հոգի,
1970 թվական – 78 հոգի,
1979 թվական – 38 հոգի,
1989 թվական – 27 հոգի:
2011 թվականի ՀՀ մարդահամարի տվյալներով՝ Քաշունին ունեցել է 11 բնակիչ:
Լուսանկարում՝ Բարգուշատի լեռնաշղթան
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Դիտել նաև՝













