Թալինի (Վերին, Ներքին, ձմեռանոց) բնակչությունը 1831-1931 թվականներին

1065

Հայաստանում Թալին անունով երեք բնակավայր է եղել՝ Թալին ձմեռանոց, Թալին Ներքին և Թալին Վերին:

Հայկական ՍՍՀ վարչատերիտորիալ բաժանումը տեղեկատու-գրքում՝ հրատարակված 1971 թվականին, Թալինի շրջանի կենտրոն նշվում է Վերին Թալին քաղաքատիպ ավանը, որը մոտակա երկաթուղային կայարանից՝ Քարակերտից գտնվում է 18, իսկ Երևանից՝ 74 կմ հեռավորության վրա:

Թալինի շրջանը կազմավորվել է 1930թ. սեպտեմբերի 9-ին 1288 քառակուսի կմ տարածության վրա: 1971 թվականի տվյալներով, շրջանն ունեցել է 1 քաղաքատիպ ավան, 14 գյուղական սովետ, բնակավայրերի ընդհանուր թիվը եղել է 43, բնակչությունը՝ 37,7 հազար, որից 3,2 հազարը՝ քաղաքային, 34,5 հազարը՝ գյուղակյան:

Թալին խոշորացված համայնքի մաս են կազմում Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Իրինդ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար բնակավայրերը:

Հայ նշանավոր վիճակագրող Զավեն Կարկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Թալին անունով եղել է 3 բնակավայր՝ Թալին ձմեռանոց, Թալին Ներքին և Թալին Վերին:

Թալին ձմեռանոց գյուղի բնակչությունը.

1831 թվական –  291 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական –  46 հոգի, բոլորը՝ այլ (հավանաբար՝ եզդի – ԱՆԻ կենտրոն),

1886 թվական – 43 հոգի, բոլորը՝ այլ,

1897 թվական – չի նշվում,

1908 թվական – չի նշվում,

1914 թվական – չի նշվում,

1916 թվական – 32 հոգի:

Կորկոտյանի ցուցակում՝ Թալին ձմեռանոցի դիմաց հին կամ այլ անունների մեջ նշվում են Քոհնաշղշաղ և Նոր Թալին անունները:

Ներքին Թալինի բնակչությունը.

1831 թվական – չի նշվում

1873 թվական – 259 հոգի, որից 248-ը՝ թաթար, 11-ը՝ այլ,

1886 թվական – 253 հոգի, բոլորը՝ թաթար,

1897 թվական – 420 հոգի, որից 418-ը՝ իսլամ, 2-ը՝ հայ,

1908 թվական – 376 հոգի,

1914 թվական – 376 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 400 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 471 հոգի,

1919 թվական – դատարկ,

1922 թվական – 123 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական- 301 հոգի, որից 246-ը՝ հայ, 55-ը՝ եզդի,

1931 թվական – 422 հոգի, որից 368-ը՝ հայ, 54-ը՝ եզդի:

Կորկոտյանի ցուցակում՝ Ներքին Թալինի դիմաց հին կամ այլ անունների մեջ նշվում են Փոքր Թալին, Թուրքի Թալին և Թաթար Թալին անունները:

Վերինն Թալինի բնակչությունը.

1831 թվական – 166 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 979 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 1173 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 1438 հոգի, որից 1434-ը՝ հայ, 2-ը՝ հայ, 2-ը՝ պրավոսլավ,

1908 թվական – 1588 հոգի,

1914 թվական – 1588 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 1654 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 1697 հոգի,

1919 թվական – 902 հոգի,

1922 թվական – 854 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական- 1091 հոգի, որից 1089-ը՝ հայ, 2-ը՝ այլ,

1931 թվական – 1455 հոգի, բոլորը՝ հայ:

Կորկոտյանի ցուցակում՝ Վերին Թալինի դիմաց հին կամ այլ անունների մեջ նշվում են Մեծ Թալին, Հայի Թալին և Հին Թալին անունները:

Կարդալ և դիտել նաև՝

Թալինի (Մաստարա) շրջանը Երևանի խանության օրոք

https://www.aniarc.am/2021/04/19/talin-1831-korkotian/