«Փոթորիկ Կովկասում. ինչպես են պատերազմել Ադրբեջանն ու Հայաստանը Ղարաբաղում»

2075

Ռուսական «Գազետա» կայքը սեպտեմբերի 8-ին հրապարակել է «Փոթորիկ Կովկասում. ինչպես են պատերազմել Ադրբեջանն ու Հայաստանը Ղարաբաղում» հոդվածը՝ հիմնվելով Ռազմավարությունների և տեխնոլոգիաների հետազոտությունների ռուսաստանյան կենտրոնի զեկույցի վրա:

Հոդվածն, ըստ էության, մեջբերումներ է «Буря на Кавказе» զեկույցից, որը թարգմանաբար ներկայացնում ենք Ազատություն ռադիոկայանի կայքից:

Համաձայն զեկույցի, հայկական կողմը 44-օրյա պատերազմում պարտվել է նախ և առաջ Հակաօդային պաշտպանության՝ ՀՕՊ համակարգերի հնացած լինելու և ռազմական գործողությունների ժամանակ տարբեր ստորաբաժանումների միջև պատշաճ կոորդինացիայի բացակայության պատճառով։

Հայկական կողմը չի ունեցել ժամանակակից ՀՕՊ, մեծամասմամբ միայն 90-ականներին ձեռք բերված համակարգեր էին։ Նույնիսկ «Բուկ» համակարգերը, որ ցուցադրվել էին Երևանում 2017 զորահանդեսի ժամանակ, կենտրոնի աղբյուրների պնդմամբ, հայկական կողմին չէին պատկանում. «Մինչև երկրորդ ղարաբաղյան պատերազմի սկսվելը Հայաստանը փաստացի չուներ այդ համակարգերը։ Ցուցադրված զենիթահրթիռային համալիրները փոխառվել են Գյումրիի ռուսական ռազմակայանից և ներկվել հայկական զինված ուժերի քողարկման գույներով, իսկ զորահանդեսից հետո վերադարձվել են»:

Բացի այս, հայկական կողմը չի կարողացել համակարգել իր ՀՕՊ ուժերն ու ավիացիան։ Լուրջ խնդիր էր նաև այն, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության գիծը կառուցել էր 90-ականներին և անփոփոխ էր մնացել նույնիսկ ապրիլյան պատերզմից հետո։

Պաշտպանական գծերի ստեղծումից ի վեր գրեթե անփոփոխ են գործել Ստեփանակերտի եւ Շուշիի մատույցներում տեղակայված հենակետերը, ինչպես նաև մի շարք այլ ամրություններ ու հրամանատարական կետեր. «Դա զգալիորեն պարզեցրել է ադրբեջանական կողմի հիմնական նպատակների սահմանումը և կետային հարվածների օգտագործումը։ Բացի այդ, հաղորդվում էր, որ մարտական գործողությունների առաջին շաբաթների ընթացքում հայերը լուրջ ջանքեր չեն գործադրել իրենց տեխնիկան օդային հարվածներից քողարկելու համար»։

Սեպտեմբերի 27-ին, ինտենսիվ գործողությունների առաջին օրվա ընթացքում, Ադրբեջանին հաջողվել է ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ միջոցների 60 տոկոսը և հրետանու 40 տոկոսը։ Այս կայծակնային հարվածը փաստացի պայթեցրել է Հայաստանի պաշտպանական հնարավորությունների մեծ մասը պատերազմի ամենավաղ փուլում։

Ադրբեջանը համաձայնել է կանգնեցնել պատերազմը ոչ միայն քաղաքական նկատառումներից ելնելով, այլև այն պատճառով, որ մասամբ սպառել էր անօդաչուների և զինամթերքի պաշարները։

Զեկույցի հեղինակները նաև չեն վստահում զոհերի մասին պաշտոնական Բաքվի տվյալներին. «Ադրբեջանի զինծառայողների կորուստների մասին տվյալները հայտարարվել են պատերազմի ավարտից միայն մեկ ամիս անց և անսպասելի լուրջ են եղել։ 2021-ի հունիսին պաշտոնական ցուցակում 2 հազար 900 զոհ և 14 անհետ կորած կա, սակայն մի քանի անգամ մեծ կորուստներ է ցույց տալիս պատերազմի սկսվելուց առաջ և հետո Ադրբեջանի գերեզմանատների արբանյակային լուսանկարների համեմատական ուսումնասիրությունը»։

Вышла книга ЦАСТ «Буря на Кавказе»

Вышла книга ЦАСТ «Буря на Кавказе»Издание посвящено 44-дневной войне в Нагорном Карабахе (сентябрь — ноябрь 2020 г.). В работе рассматриваются основные причины, ход и последствия армяно-азербайджанского вооруженного конфликта для всех вовлеченных сторон. Авторы исследования анализируют как непосредственно военные и военно-технические аспекты, повлиявшие на исход войны, так и сложные политические взаимосвязи между ключевыми игроками в Южно-Кавказском регионе, включая Россию и Турцию.

Книга предназначена для специалистов в областях военных конфликтов и международных отношений, регионоведов, а также широкого круга читателей, интересующихся современной военно-политической обстановкой на Южном Кавказе.

Скачать бесплатную электронную версию книги можно по ссылке.

Дата публикации: 08.09.20