Քաջարան(ց) գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կապանի շրջան

1757

Քաջարան գյուղը խոշորացված Քաջարան համայնքի մաս է կազմում: Գտնվում է քաղաքից 2 կմ հյուսիս, դեպի Նախիջևանի սահման, մարզկենտրոն Կապանից 26 կմ հեռավորության, ծովի մակերևույթից գրեթե 2000 մետր բարձրության վրա: Այսօր ունի 200-ից ավելի բնակչություն:

Քաջարան խոշորացված համայնքն ընդգրկում է Քաջարան քաղաքը և հետևյալ 20 գյուղական բնակավայրերը՝ Անդոկավան, Աջաբաջ, Բաբիկավան, Գեղավանք, Գեղի, Գետիշեն, Լեռնաձոր, Կաթնառատ, Կավճուտ, Կարդ, Կիցք, Ձագիկավան, Ներքին Գիրաթաղ, Նոր Աստղաբերդ, Ոչեթի, Վերին Գեղավանք, Վերին Գիրաթաղ, Փուխրուտ, Քաջարանց, Քարուտ: Ընդհանուր բնակչության թիվը ավելի քան 8 հազար է:

Քաջարան, նախկինում՝ Քաջարանց գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 50 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 228 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 465 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 394 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 504 հոգի, 

1914 թվական – 457 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1919 թվական – 800 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 401 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 431 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 526 հոգի, որից 521-ը՝ հայ, 5-ը՝ թուրք:

Քաջարան քաղաքի կառուցումից հետո Քաջարան գյուղը ներառվել է նրա տարածքում և դադարել ինքնուրույն վարչական միավոր լինելուց, հանվել է բնակավայրերի ցանկից։ Ի տարբերություն նախկին Օխչի և Վերին Հանդ բնակավայրերի, որոնց տեղում կառուցվել է քաղաքը, գյուղը պահպանվել էր և գյուղացիների խնդրանքով, 1992թ-ին տարանջատվել է Քաջարան քաղաքից՝ կազմավորելով ինքնուրույն բնակավայր։

Դիտել և կարդալ նաև՝

 

Կապանի շրջանի գյուղերը 1831 թվականին