Վանք գյուղը գտնվում է Մեղրի քաղաքից 15 կմ հյուսիս, Մեղրու լեռնաշղթայի հարավային լանջին, Կալեր գետի ձախափնյա հատվածում:
Վանքը հիշատակվում է Տաթևի վանքի նոր՝ 18-րդ դարի հարկացուցակում: Այստեղ է ծնվել Դավիթ Բեկի ազատագրական շարժման ակտիվ մասնակից Ստեփանոս Շահումյանը՝ Դավիթ Բեկի պատմության հեղինակը:
1960-ական թվականների գյուղի բնակիչները տեղափոխվել են Մեղրի ավան: ԽՍՀՄ երկրորդ՝ 1939թ մարդահամարի տվյալներով, գյուղն ուներ 305, իսկ երրորդ՝ 1959թ մարդահամարի տվյալներով՝ 186 բնակիչ: Այսօր, ինչպես 1960-ական թթ ի վեր, հարևան Կալեր գյուղի նման, օգտագործվում է որպես ամառանոց:
1831 թվական – 54 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 189 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 292 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 361 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1916 թվական – 338 հոգի,
1922 թվական – 387 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 392 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 391-ը՝ հայ, 1-ը՝ թուրք,
1931 թվական – 423 հոգի, բոլորը՝ հայ:
1828թ Մեղրին ընդգրկված է եղել Ղարաբաղի նահանգի մեջ, իսկ 1868-ին կազմել է
Ելիզավետապոլի նահանգի Զանգեզուր գավառի մի մասը։ Մեղրին քաղաքի կարգավիճակ է ստացել 1984թ:
Խորհրդային Հայաստանի Մեղրիի շրջանը ձևավորվել է 1930թ սեպտեմբերի 9-ին: Հայկական ՍՍՀ վարչա-տերիտորիալ բաժանումը առ 1-ը մայիսի 1971 թ աշխատության մեջ նշված է, որ Մեղրու շրջանի տարածքը 664 քառակուսի կմ է, բնակավայրերի ընդհանուր թիվը 18 է, քաղաքատիպ ավանները՝ 2 (Ագարակ, Մեղրի), գյուղական խորհուրդները՝ 8: Ներկայացնում ենք այդ 8 գյուղական խորհուրդները.
Ալդարա,
Լեհվազ (Լեհվազ և Վահրավար),
Լիճք (Լիճք և Տաշտուն),
Կարճեվան,
Կուրիս (Կուրիս և Գուդեմնիս),
Նյուվադի,
Շվանիձոր (Շվանիձոր և Շվանիձորի երկաթգծային կայարանին կից ավան),
Վարդանիձոր (Վարդանիձոր, Մարալզամի, Այգեձոր (Փուշկագ)):
Լուսանկարում՝ տեսարան Մեղրիի լեռնաշխարհից
Լուսանկարը և տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի
Կարդալ և դիտել նաև՝












