Գեղադիր գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կոտայքի շրջան

2526

Հայաստանում Գեղադիր անունով երկու բնակավայր կա՝ Կոտայքի և Արագածոտնի մարզերում: Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղը այսօր մաս է կազմում խոշորացված Ծաղկահովիտ համայնքի:

Գեղադիրը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի Ողջաբերդի լեռնաբազուկի արևմտյան լանջին, Աբովյան քաղաքից 14 կմ հարավ-արևելք, Երեւան-Գառնի ճանապարհին՝ մայրաքաղաքից 15 կմ հեռավորության վրա: Սահմանակից է Գառնի, Հացավան, Ողջաբերդ համայնքներին:

Այսօր ունի շուրջ 700 բնակչություն: Բնակիչների նախնիները եկել են Վանից, Խնուսից, Կարսից, Բիթլիսից 1918-1924 թվականներին: Մինչ այդ, ըստ արխիվային վիճակագրության, գյուղում բնակվել են թաթարներ, այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցիներ:

Գյուղը նախկինում կրել է Քյարփիչլու, Քարփիչլու, Քյարփնջլու անունը: Քյարփիչլուից Գեղադիր է վերանվանվել 1935 թ հունվարի 3-ին:

Գեղադիրի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – ավերակ

1873 թվական – 141 հոգի, բոլորը՝ թաթար

1886 թվական – 172 հոգի, բոլորը՝ թաթար

1897 թվական – 7 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 4-ը՝ պրավոսլավ, 2-ը՝ իսլամ, 1-ը՝ հայ

1904 թվական – 188 հոգի

1914 թվական – 290 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 316 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 307 հոգի

1919 թվական – տվյալներ չկան 

1922 թվական – 95 հոգի, որից 59-ը՝ հայ, 36-ը՝ թրքո-թաթար

1926 թվական – տվյալներ չկան

1931 թվական – 331 հոգի, բոլորը՝ հայ:

Դիտել և կարդալ նաև՝