Ջիլ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. թաթարները (ադրբեջանցիները) Հայաստանում

4350

Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղը գտնվում է Սևանի լեռների լճահայաց լանջին, Վարդենիս տանող ճանապարհի և Ծովագյուղ-Սոթք երկաթգծի հարևանությամբ, Ջիլ գետակի ափին, ծովի մակերևույթից 2040 և ավելի բարձրության վրա:

Ջիլը այսօր մաս է կազմում խոշորացված Շողակաթ համայնքի: Սահմանակից է Ադրբեջանի Գետաբեկի շրջանին:

1988 թվականից հետո գյուղում վերաբնակեցվել են հիմնականում Ադրբեջանի Դաշքեսանի, Խանլարի, Շամխորի շրջանների գյուղերից բռնագաղթի ենթարկված հայերով:

Բնակչության թիվը 680 հոգի է 2001 թվականի ՀՀ մարդահամարի տվյալներով:

Ջիլի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 265, բոլորը՝ իսլամ,

1873 թվական – 287 հոգի, բոլորը՝ թաթար,

1886 թվական – 587 հոգի, բոլորը՝ թաթար,

1897 թվական – 739 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 736-ը՝ իսլամ, 3-ը՝ հայ,

1908 թվական 975 հոգի,

1914 թվական – 1.020 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 1.035 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 893 հոգի,

1919 թվական – 888 հոգի,

1922 թվական – 697 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,

1926 թվական – 856 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 2-ը՝ հայ, 824-ը՝ թուրք,

1931 թվական – 1.041 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:

Լուսանկարը և տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի