Վահիդլի. Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական բոլոր գյուղերը

1018

Հայաստան-Ադրբեջան սահմանային վերջին բախումների պատճառով հայ հանրության մոտ՝ լինի Հայաստանում, թե Սփյուռքում, ավելացել է հետաքրքրությունը Ադրբեջանի այն բնակավայրերի նկատմամբ, որոնք գտնվում ենք պետական սահմանի երկայնքով:

ԱՆԻ կենտրոնը հերթականությամբ ներկայացնում է այդ գյուղերը՝ տալով հակիրճ տեղեկատվություն: Մենք արդեն ներկայացրել էինք Ղազախի շրջանի Քեմեռլի և Ղայմախլի, ինչպես նաև Թովուզի շրջանի Աղդամ գյուղերը:

Վահիդլի գյուղը գտնվում է Թովուզի շրջանում` համանուն շրջկենտրոնից և քաղաքից 12 կիլոմետր հարավ արևմուտք, ծովի մակարդակից մոտ 525 մետր բարձրության վրա, Թովուզչայ գետի աջ ափին:

Վահիդլին սահմանակից է ադրբեջանական Աղդամ, Դոնդար Ղուշչու, Դոնդար Ազափլի գյուղերին: Ադրբեջանական մամուլում եղել են հրապարակումներ Վահիդլի և Աղդամ գյուղերի միջև հողային վեճերի մասին:

Աղդամ և Վահիդլի գյուղերին միմյանցից բաժանում է Թովուզչայ գետը:

Աղդամը սահմանակից է Տավուշի մարզի Բերդի շրջանի Չինարի գյուղին:

Չինարի-Աղդամ հատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները տեսանալի են անզեն աչքով: Աղդամ գյուղի արևմտյան թաղամասը, Սևաքար/Ղարադաշ բարձունքը, սարի արևելյան փեշերը, Սևաքարից դեպի ջրամաբար ընկած և Չորաթան գյուղին պատկանող Քարափ հանդամասը և Խնձորուտի ջրամբարի ուղիղ կեսը Ադրբեջանի ձեռքում է, այնինչ դրանք Հայաստանի տարածքներն են:

2020թ. հուլիսի 12-ին սկսված հայ-ադրբեջանական բախումների արդյունքում հայկական կողմը որոշ դիրքային առավելություն է ստացել: Թեև Սևաքար սարի վրա կան երկու ադրբեջանական դիրքեր, սակայն երրորդ դիրքի կորուստը, որ կապող օղակ էր, ադրբեջանական կողմի դիրքերը դարձնում են խոցելի:

Աղդամ գյուղը, ըստ ադրբեջանական բաց աղբյուրների, ունի 1074 բնակչություն:

Թովուզի շրջանով է անցնում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը:

Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

Կարդալ և դիտել նաև՝