Ղայմախլի. Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական բոլոր գյուղերը

1139

Հայաստան-Ադրբեջան սահմանային վերջին բախումների պատճառով հայ հանրության մոտ՝ լինի Հայաստանում, թե Սփյուռքում, ավելացել է հետաքրքրությունը Ադրբեջանի այն բնակավայրերի նկատմամբ, որոնք գտնվում ենք պետական սահմանի երկայնքով:

ԱՆԻ կենտրոնը հերթականությամբ ներկայացնում է այդ գյուղերը՝ տալով հակիրճ տեղեկատվություն: Երեկ ներկայացրել էինք Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղը, ադրբեջաներեն՝ Kəmərli:

Հաջորդ գյուղը Ղալմախլին է կամ Ղայմախլուն, ադրբեջաներեն՝ Qaymaqlı, որը սահմանակից է Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան համայնքին:

Ղայմախլուն, ըստ ադրբեջանական բաց աղբյուրների, ունի մոտ 2000 բնակչություն:

Ղայմախլին ծովի մակերևույթից ունի մոտ 500 մետր բարձրություն:

Ադրբեջանական կողմից սահմանակից է Քեմեռլի և Ասլանբեյլի գյուղին:

Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

Կարդալ ու դիտել նաև՝

https://www.aniarc.am/2020/05/02/kazakh-region-between-armenia-and-azerbaijan-1920/

Պատերազմի սահմանին․ Բարեկամավան

Հայաստան-Ադրբեջան սահմանը՝ Տավուշի հատվածում. Չինարիից՝ Բերդավան