Հովհաննես Քաջազնունուց մինչև Սիմոն Վրացյան. Հայաստանի Առաջին Հանրապետության բոլոր վարչապետները
Հայաստանի Առաջին հանրապետության առաջին վարչապետը Հովհաննես Քաջազնունին էր (իսկական ազգանունը` Իգիթխանյան): Ջավախքում ծնված Քաջազնունու վարչապետությունը ձգվել է մինչև 1919-ի օգոստոս: Այդ տարվա մայիսին Քաջազնունին մեկնեց Միացյալ Նահանգներ` լուծելու հացի խնդիրը: Անտանելի կլիներ հայ ժողովրդի վիճակը, եթե ամերիկյան կառավարությունը և ամերիկացի բարեպաշտ ժողովուրդը Հայաստան չուղարկեր ավելի քան 1,3 միլիոն փութ ալյուր և հացահատիկ: Քաջազնունու վարչապետության շրջանը հայ ժողովրդի պատմության ամենադժնդակ ժամանակներից էր: Վիճակագրական տվյալները սարսափազդու են` 1918-1919 թթ. սովից և բծավոր տիֆից մահացավ Հայաստանի բնակչության շուրջ 20 տոկոսը` կամ 180 հազար մարդ, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը:
Առաջին հանրապետության անկումից հետո Քաջազնունին հաստատվեց Բուխարեստում, 1924-ին վերադարձավ հայրենիք, 1937-ին ձերբակալվեց, ամիսներ անց մահացավ բանտում: 1918 թ. հայ-թուրքական պատերազմի օրերին սպանվել էր Քաջազնունու որդին (1920-ին Հայաստանում՝ հայ-թաթարական բախումների ընթացքում, սպանվել է նրա մյուս որդին):
1918 թ. հայ-թուրքական պատերազմը խլել էր նաև Համո (Համազասպ) Օհանջանյանի որդու կյանքը, որը վարչապետության աթոռը զբաղեցրեց 1920 թ. մայիսից նոյեմբեր: Մինչ Օհանջանյանը` 1919-ի օգոստոսից (փաստացի փետրվարից, երբ Քաջազնունին մեկնեց Ամերիկա) մինչև 1920 թ. մայիս վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Ալեքսանդր Խատիսյանը: Նա ևս հեռացավ Խորհրդային Հայաստանից և մահացավ 1945-ին՝ Փարիզում:
Առաջին հանրապետության բոլոր չորս վարչապետները ՀՅԴ-ականներ էին: Վերջինը` Սիմոն Վրացյանը, Հայաստանը կառավարեց ընդամենը 8 օր` 1920-ի նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 2-ը: Նրա օրոք Հայաստանը խորհրդայնացվեց: 1921 թվականի փետրվարից, երբ հակաբոլշևիկյան հեղափոխության արդյունքում ստեղծվեց Հայրենիքի փրկության կոմիտեն, Վրացյանը ղեկավարեց երկիրը մինչև նույն թվականի ապրիլի 2-ը: Վրացյանը մահացել է 1969-ին Բեյրութում:
Ալեքսանդր Մյասնիկյանից մինչև Վազգեն Մանուկյան. Խորհրդային Հայաստանի բոլոր վարչապետները
Խորհրդային Հայաստանը 70 տարիների ընթացքում ունեցել է կառավարության 14 ղեկավարներ՝ վարչապետներ: 1920-1946 թթ. Խորհրդային Հայաստանի կառավարությունը անվանվել է ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդ, 1947-ից մինչև 1990-ը՝ Մինիստրների խորհուրդ, իսկ 1990-1991թթ.՝ վարչապետ:
Ահա բոլոր վարչապետները՝
Ալեքսանդր Մյասնիկյան (01.01.1921-30.01.1922)
Սարգիս Լուկաշին /Սրապիոնյան/ (01.02.1922-30.01.1925)
Սարգիս Համբարձումյան (01.02.1925-30.01.1928)
Սահակ Տեր-Գաբրիելյան (01.02.1928-30.01.1935)
Աբրահամ Գուլոյան (01.02.1935-30.01.1937)
Արամ Փիրուզյան (01.02.1937-30.01.1943)
Աղասի Սարգսյան (01.02.1943-30.01.1947)
Սահակ Կարապետյան (01.02.1947-30.01.1952)
Անտոն Քոչինյան (01.02.1952-30.01.1966)
Բադալ Մուրադյան (01.02.1966-30.01.1971)
Գրիգոր Արզումանյան (01.02.1972-30.01.1976)
Ֆադեյ Սարգսյան (01.02.1977-30.01.1989)
Վլադիմիր Մարգարյանց (01.02.1989-01.06.1990)
Վազգեն Մանուկյան (01.06.1990-20.09.1991)
—-
Վազգեն Մանուկյանից մինչև Կարեն Կարապետյան. Հայաստանի Հանրապետության բոլոր վարչապետները
Վազգեն Մանուկյան (01.06.1990-20.09.1991)
Գագիկ Հարությունյան (22.11.1991-30.07.1992)
Խոսրով Հարությունյան (01.08.1992-30.01.1993)
Հրանտ Բագրատյան (12.02.1993-04.11.1996)
Արմեն Սարգսյան (01.11.1996-28.02.1997)
Ռոբերտ Քոչարյան (01.03.1997-28.02.1998)
Արմեն Դարբինյան (01.03.1998-30.05.1999)
Վազգեն Սարգսյան (01.06.1999-27.10.1999)
Արամ Սարգսյան (01.11.1999-30.04.2000)
Անդրանիկ Մարգարյան (12.05.2000-25.03.2007)
Սերժ Սարգսյան (04.04.2007-09.04.2008)
Տիգրան Սարգսյան (09.04.2008-12.04.2014)
Հովիկ Աբրահամյան (12.04.2014-08.09.2016)
Կարեն Կարապետյան- 2016թ. սեպտեմբերի 13-ից մինչև 2018թ. ապրիլի 17
Սերժ Սարգսյան – 2018թ. ապրիլի 18-ից ապրիլի 23
Կարեն Կարապետյան, պաշտոնակատար – 2018-ի ապրիլի 23-ից մայիսի 8
Նիկոլ Փաշինյան – 2018-ի մայիսի 8-ից












