«Նիկարմը», Ոսկեվանը, Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցը. Տավուշի մրցաշարի (2006-2008 թթ) հաղթողները

1373

2019թ հունվարի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղի «Կողբ» հիմնադրամի մարզադահլիճում Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբը Թուֆենկյան հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր մինի ֆուտբոլի մրցաշար դպրոցականների միջև (2006-2008 թվականներ):

Մեկ օր առաջ՝ հունվարի 12-ին, կազմակերպվել էր մրցաշար 2003-2005 թվականների միջև, որին մասնակցում էին 18 թիմեր, որոնցից 14-ը Նոյեմբերյանի շրջանի գյուղերի դպրոցներ, իսկ 4-ը՝ Նոյեմբերյանի «Դովեղ», Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի «Նիկարմ» և «Այգեհովիտ» (գյուղ Այգեհովիտ) թիմերը, ինչպես նաև՝ Բերդի տարածաշրջանի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի դպրոցի թիմը:

2006-2008 թթ. տարիքի մրցաշարին մասնակցում էին 9 թիմեր, որոնցից 7-ը Նոյեմբերյանի շրջանի գյուղերի դպրոցներ, իսկ 2-ը՝ Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի «Նիկարմ» և «Այգեհովիտ» (գյուղ Այգեհովիտ) թիմերը:

Հանդիպումները տեղի ունեցան օլիմպիական մրցակարգով:

Մրցաշարի հաղթող դարձավ Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի թիմը, որը եզրափակիչում 6-5 հաղթեց Ոսկեվանի դպրոցի թիմին: «Նիկարմ»-ին հանձնվեց Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի և Նոյեմբերյանի մարզադպրոցի կողմից սահմանված գավաթը:

Երրորդ տեղի համար խաղում Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի թիմը 3-0 հաշվով հաղթեց Բաղանիսի դպրոցի թիմին:

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի թիմի խաղացող Լևոն Ամիրաղյանը: 

Առաջին երեք տեղեր գրաված թիմերը ստացան Նոյեմբերյանի համայնքապետարանի սպորտդպրոցի, «Դովեղ» և «Նիկարմ» ակումբների պատվոգրերը, ինպես նաև գրքեր՝ «Դովեղ» ակումբի կողմից:

Մրցանակները և պատվոգրերը հանձնեցին «Դովեղ» ակումբի փոխնախագահ Վրեժ Աբովյանը և մարզիչ Կարեն Ասատրյանը:

«Դովեղ» ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Թուֆենկյան հիմնադրամին, Նոյեմբերյանի համայնքապետարանին, Կողբի և Նոյեմբերյանի մարզադպրոցների ղեկավարությանը, «Կողբ» հիմնադրամին, ինչպես նաև մրցաշարի մասնակից թիմերին:

Ներկայացնում ենք բոլոր խաղերի արդյունքները.

Նախնական փուլ

Բաղանիս-Դեբեդավան՝ 3-2

Կոթի-Դեբեդավան՝ 6-0

Ոսկեվան-Կողբի թիվ 2 դպրոց՝ 4-2

Կոթի-Նիկարմ՝ 2-8

Նոյեմբերյանի թիվ 2 դպրոց-Կողբի թիվ 1 դպրոց՝ 2-0

Ոսկեվան-Այգեհովիտ՝ 2-2, 11 մ-ով՝ 4-2

Կիսաեզրափակիչ

Նոյեմբերյանի թիվ 2 դպրոց-Նիկարմ՝ 4-7

Ոսկեվան-Բաղանիս՝ 10-3

Երրորդ տեղի համար խաղ

Նոյեմբերյանի թիվ 2 դպրոց-Բաղանիս՝ 3-0

Եզրափակիչ

Ոսկեվան-Նիկարմ՝ 5-6

Նման մրցաշար կազմակերպելով՝ «Դովեղ» ֆուտբոլային ակումբը հետապնդում է երեք հիմնական նպատակ.

  1. մասսայականացնել աշխարհի ամենասիրված խաղը՝ ֆուտբոլը, Տավուշի մարզի սահմանային համայնքներում,
  2. փորձել նոր ֆուտբոլիստներով համալրել ՀՀ ֆուտբոլի մինչև 16 տարեկանների 2018-2019թթ. առաջնությունում հանդես եկող «Դովեղ» թիմը,
  3. 2019-2020 թթ. ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության համար ընտրել ապագա ֆուտբոլիստների: Եկող՝ 2019-2020 թթ. ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնություններում «Դովեղը» ևս երկու թիմով՝ մինչև 14 և մինչև 15 տարեկանների, ցանկություն ունի մասնակցելու:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ

Լուսանկարում՝ «Դովեղի» փոխնախագահ Վրեժ Աբովյանը մրցաշարի գավաթը հանձնում է Իջևանի «Նիկարմ» թիմին