Փաշինյանը՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների, Հայաստանում արտահերթ ընտրություններ մասին

995

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Նյու Յորքում և Դուշանբեում ունեցած հանդիպումների, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին:

«Ընդհանուր առմամբ գոհ եմ այս այցերից, և ինչպես պայմանավորվել ենք՝ արդեն վաղվանից կսկսենք զբաղվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար բանակցություններ, քննարկումներ սկսելով», ասել է Փաշինյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ կա. «Արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ, որովհետև, ըստ էության, ողջ միջազգային հանրության, ներդրողների համար այդ հանգամանքը կարևոր է, որպեսզի համոզվեն, որ կարող են գոնե միջնաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնել: Եթե կասկածներ կհնչեն հանրության, ժողովրդի տեսակետի վերաբերյալ, կարծում եմ, որ մենք կմտածենք նաև այդ մասին, թե ինչպես ավելի լայն մասշտաբներով ճշտենք այդ տեսակետը, սակայն արդեն եղած փաստերը բավարար են, որպեսզի ամենակարճ ժամկետներում տեղի ունենան արտահերթ ընտրություններ»: